ՀԼԱ-ի հանդիպումները «Հայաստանի երիտասարդական ակումբների ֆեդերացիայի» և «Էսպաս» կենտրոններում

Հանրային լրագրության ակումբը հանդիպումներ ունեցավ «Հայաստանի երիտասարդական ակումբների ֆեդերացիա» հասարակական կազմակերպության և «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» կենտրոնի անդամների ու կամավորների հետ: 

Հանդիպմանը ներկայացվեց ՀԼԱ-ի կողմից կազմակերպվելիք Հանրային թղթակցության դասընթաց-ճամբարն ու մասնակցության պայմանները:

Հանդիպմանը ներկա մի խումբ երիտասարդներ ծանոթացան Հանրային թղթակցության դասընթացին մասնակցելու միջոցով հանրային թղթակիցներ դառնալու և նոր գիտելիքներ ստանալու հնարավորություններին: 

Համառոտ ներկայացվեց նաև My News խաղաֆիկացված հարթակի գաղափարը:

Մասնակիցներին գրավել էր պրոֆեսիոնալ լրագրող չլինելով հանդերձ` լրատվական գործիքներին տիրապետելու, հանրային թղթակիցներ դառնալու և հասարակությունում «վերահսկող ականատես» լինելու գաղափարը: Իսկ գործող լրագրողների համար հետաքրքրական էր հանրային թղթակիցների հետ համագործակցելու միտքը:
 

Print Friendly and PDF