Mynews.am-ի հունիսը թեժ է սկսվել

Հանրային լրագրության ակումբում ու «Իմ լուրերը» (mynews.am) հանրային թղթակցության հարթակում նախորդ շաբաթը բուռն անցավ՝ հանդիպումներ, քննարկումներ, առաջիկա միջոցառումների պատրաստություններ:

Նախ մայիսի 31-ին ՀԼԱ-ն հյուրընկալվել էր Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի բանասիրության ֆակուլտետում «Իմ լուրեր» նախագիծը ուսանողներին ներկայացնելու համար:  

ՀԼԱ աշխատակից  Անի Սմբատյանը ֆակուլտետի՝ հանդիպմանը ներկա 70 ուսանողներին ներկայացրեց mynews.am կայքը, բջջային հավելվածները, պատմեց ՀԼԱ գործունեության ու գրանցած հաջողությունների մասին:

Նա ներկայցրեց, որ mynews.am-ը հանրային թղթակցության հարթակ է, որտեղ կարող է գրառումներ կատարել ցանկացած ոք բազմաբնույթ թեմաներով՝ քաղաքականությունից մինչեւ ճաշատեսակների բաղադրատոմսերը: Յուրաքանչյուր գրառման համար հանրային թղթակիցները վիրտուալ միավորներ ու պարգեւներ են ստանում, իսկ թղթակցի էջն ինքնին կարող է վիրտուալ CV դառնալ, որը հեշտությամբ կարելի է ներկայացնել գործատուին: 

Կայքի մրցույթներ բաժնում հաճախ հայատարվում են մրցույթներ, որոնք ուղղորդում են հանրային թղթակիցներին, թե ինչ թեմաներով կարելի է գրառումներ կատարել ու ստանալ իրական մրցանակներ: Mynews.am-ի լավագույն գրառումները չեն վրիպում նաեւ հայակական էլեկտրոնային մամուլի ուշադրությունից, նրանք արտատպում են հանրային թղթակիցների գրառումները՝ պահպանելով հեղիանակային իրավունքները:

Հանդիպմանը ներկա էին նաեւ բանասիրական ֆակուլտետի դեկան Հովհաննես Ալեքսանյանը և համալսարանի այլ դասախոսներ:

Հունիսի 1-ին ՀԼԱ գրասենյակում «Իմ Լուրերը» կայքի խմբագրական հանդիպում էր ակտիվ թղթակցող հանրային թղթակիցների հետ: Նրանք ծանոթացան կայքի նոր համակարգող եւ հանրային թղթակիցների խորհրդատու, լրագրող Սառա Խոջոյանի հետ եւ քննարկեցին հետագա համագործակցության ու թղթակցության ձեւաչափը:

Հունիսի 3-ին հանդիպում էր «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» երիտասարդ դրամաշնորհառուների հետ Ամերիկյան hամալսարանի շենքում: Հանդիպմանը ներկա ավելի քան 50 մասնակիցներին ՀԼԱ-ն ներկայացրեց mynews.am կայքը, նյութերի օգտագործման կանոնները, կայքի մինչ այժմ ունեցած հաջողություններն ու նորաստեղծ հավելվածները:

Print Friendly and PDF