Mynews.am-ը կներկայացվի Social Good Summit եռօրյա համաժողովին

Սեպտեմբերի 24-ին Հանրային լրագրության ակումբի համահիմնադիր Սեդա Մուրադյանն աշխարհին օնլայն կներկայացնի Հայաստանում առաջին հանրային թղթակցության հարթակ Mynew.am կայքը:

Հանրային լրագրության ակումբը կմասնակցի ՄԱԿ-ի շաբաթվա շրջանակներում սեպտեմբերի 22-24-ն անցկացվող Social Good Summit եռօրյա համաժողովին:

Եռօրյա այս համաժողովի նպատակը համաշխարհային առաջնորդների ակտիվ հանրությունը միավորելն է` մեծ գաղափարներ քննարկելու, ինովացիոն եւ տեխնոլոգիական մտածողության ուժը մարտահրավերներին դիմակայելիս կիրառելու աշխարհն ավելի լավը դարձնելու գործում նոր մեդիայի եւ տեխնոլոգիաների ներուժը բացահայտելու համար:

Social Good Summit-ի ընթացքում զարգացող եւ զարգացած երկրների ներկայացուցիչներն օնլայն կմասնակցեն Համաշխարհային զրույցին՝ աշխարհի ամենամեծ զրույցին այն մասին, թե ինչպես տեխնոլոգիաները կարող են բարելավել օրեցօր ցանցային դարձող հասարակությունների կյանքը:

Համաշխարահային զրույցը մեկնարկել էր սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում: Այսօր` սեպտեմբերի 24-ին, Social Good Summit-ին կմիանան նաեւ Չինաստանի եւ Քենիայի ներկայացուցիչները:

 

Print Friendly and PDF