Հանդիպում ՀԿ-ների և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ «Հէքըթոն[Յան] Երեւան 2011» մրցույթի շրջանակում

2011 թ. –ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը կազմակերպել էին հանդիպում հասարակական կազմակերպությունների և տեղեկատվական ոլորտի մասնագետների հետ «Հէքըթոն[Յան] Երեւան 2011» մրցույթի շրջանակներում: 

Հեքըթոնը նվիրվում է Երևան քաղաքի խնդիրներին և ուղղված է բարեփոխել մի շարք բնագավառներ՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, քաղաքացիների նորարար գաղափարների և փորձագետների ընդգրկվածության շնորհիվ: 

Հանդիպման մասնակիցների հետ ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանը և Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն  կենտրոնի ծրագրերի համակարգող Եվա Հյուսյանը ներկայացրեցին «Հէքըթոն[Յան] Երեւան 2011» մրցույթի մանրամասները, դիմում ներկայացնելու ընթացակարգը և պատասխանեցին բազմաթիվ հարցերի: 

Հեքըթոնից առաջ, մրցույթին հայտ ներկայացրած թիմերի համար հանդիպումներ են կազմակերպվելու տարբեր ոլորտներ ներկայացնող փորձագետների հետ, որոնք կօգնեն թիմերին կողմնորոշվել իրենց ընտրած ոլորտում:  

«Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011» –ին մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել նորարար գաղափարներ, լրացնելով մասնակցության հայտը: 

 

Print Friendly and PDF