Հանրային լրագրության ակումբի հանդիպումը ուսանողների հետ

Նոյեմբերի 8-ին եւ 9-ին Հանրային լրագրության ակումբը հանդիպումներ ունեցավ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի  և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ: 

Հանդիպմանը ներկայացվեց Հեքըթոն [ՅԱՆ] Երեւան 2011 մրցույթի մանրամասներն ու դիմելու կարգը:
 
Լրագրության, կիրառական մաթեմատիկայի, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների, երկրաբանական ֆակուլտետներում սովորող ուսանողները հանդիպման ընթացքում քննարկեցին Երևանի սոցիալական խնդիրները լուծելու իրենց գաղափարներն ու մրցույթում նորարար ծրագրերով հանդես գալու հնարավորությունները:

Սլավոնական համալսարանի ծրագրավորման ոլորտում մասնագիտացող ուսանողները և լրագրողները ակտիվ քննարկում էին ծավալել Երևանի շինարարական խնդիրների շուրջ` առաջարկելով տարբեր լուծումներ:

Հանդիպումներին ներկայացվեց նաև ՀԼԱ մեկ այլ նախագիծ`Հանրային թղթակցության դասընթաց-ճամբարը: Բոլոր մասնակիցների համար սա հնարավորություն է` ծանոթանալ լրագրության կամ թղթակցության համար ստեղծված հայաստանյան եւ միջազգային նոր հարթակների կողմից տրամադրվող հնարավորություններին, փորձարկել եւ հմտանալ քարտեզային տեխնոլոգիաները թղթակցության ժամանակ գրագետ օգտագործելու սկզբունքներին եւ մասնակցել առցանց տեսադասախոսություն-քննարկումների, որոնք անցկացնելու են մասնագետներ ԱՄՆ-ից եւ Եգիպտոսից:

Print Friendly and PDF