Հանրային լրագրության ակումի Mynews.am հանրային թղթակցության հարթակն ամփոփում է 2012-ի հունիսի 1-ից հուլիսի 10-ը հայտարարված «Հեքիաթ. պատմում են բալիկները» մրցույթի արդյունքները:
Առաջին եւ երկրորդ տեղի մրցանակներին արժանացան 4-ամյա Միլենա Սարգսյանն ու 3-ամյա Արամեն:
Միլենայի «Երեք խոզուկներ» հեքիաթն արժանացել է սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերերի հավանությանն ու տարածվել 631 անգամ, դիտվել` 977, իսկ Արամեի «Գառնուկ ախպերը»` տարածվել 361 անգամ եւ դիտվել 676:
Արամեն եւ Միլենան մրցանակ ստացան «Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ»-ի գրքերի ժողովածուները:
Ժյուրիի կողմից հաղթող է ճանաչվել 4-ամյա Անին `«Մկնիկ հարսնացուն» հեքիաթը հետաքրքիր պատմելու համար: Նա ստացավ Հովհաննես Թումանյանի հեքիաթների գիրքը:
«Ամենավառ երեւակայության» համար մրցանակը` տրվեց Արսինե Ատուրեանին, ով պատմում է իր նախորդ գիշերվա գունավոր երազի մասին: Նրան տրվեց «MyNews.am» տարբերանշանով բաժակ:
Խրախուսական մրցանակի է արժանացել նաեւ 4-ամյա Լիանան` «Գայլն ու գառը» առակը ներկայացնելու համար: Մրցանակն է «Բառադարան» զվարճալի բառախաղը:
Ժյուրիի կազմում ընդգրկված էին Սառա Խոջոյանը` Armenianow.com լրատվամիջոցից, Արփի Հարությունյանը` Armnews հեռուստաընկերությունից, Անի Սմբատյանը` Հանրային լրագրության ակումբից եւ Նվարդ Հովհաննիսյանը` Mynews.am –ից:
«Իմ լուրերը» նախագծի մասին մանրամասներ կարող եք կարդալ կայքի «Նախագծեր» հատվածում:
«Իմ լուրերը» կայքը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Հանրային լրագրության ակումբը «Իմ լուրերը» նախագիծն իրականացնում է «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից: Նախագիծը ֆինանսավորում է նաեւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը: անհատներին և հնարավոր է, որ չհամընկնեն ֆինանսավորող կազմակերպությունների տեսակետների հետ: