«Mynews»-ը ներկայացվեց Բարքեմփ 2012-ին

ԲարՔեմփն ավարտվեց, սակայն սոցիալական ցանցերում դեռ շարունակվում են քննարկումները ԲարՔեմփի մասին: Այս տարի ԲարՔեմփն անցկացվեց հունիսի 9-10-ը: 

Mynews.am-ը նույնպես ներկայացվեց ԲարՔեմփի շրջանակում: Ներկայացումը սկսվեց խաղով, մասնակիցները պատասխանեցին մի քանի հարցերի ու ստացան նվերներ թխվածքաբլիթի տեսքով: Խաղաֆիկացիան հաջողված էր:

Խաղային տարրերը ոչ խաղային միջավայրում (խնդիրների լուծման նպատակով) կիրառելու մասին խոսեց Mynews.am-ը կայքի հիմնադիր Սեդա Մուրադյանը:

ԲարՔեմփը միջոցառումներ կազմակերպելու բոլորովին նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Սիլիկոնե հովտում, որից հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։

Print Friendly and PDF