Հանրային լրագրության ակումբի` «Հայաստանի բնապահպանական խնդիրները» խորագրով թղթակցության մրցույթում հաղթել եւ Samsung Galaxy 5360 խելացի-հեռախոս է շահել Աննա Հայրապետյանը` «Շնչել` արտաշնչելու հույսով...» թղթակցության համար:
Մրցույցին դիմել էին 22 հանրային թղթակիցներ ավելի քան 100 թղթակցություններով:
Ժյուրիի կազմում էին Էկոլուր կայքի խմբագիր Վիկտորիա Բուռնազյանը, բնապահպանական լրագրող Գալուստ Նանյանը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ներկայացուցիր Գայանե Մամիկոնյանը:
Ժյուրիի անդամների բարձր գնահատականներին էր արժանացել այն հանգամանքը, որ Հայրապետյանը Հայաստանի անտառածածկ տարածքների նվազման խնդրի մասին գրել է իր անձնական պատմության միջոցով:
Նա պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը ջեռուցման խնդիրը լուծել 1990-ականների մութ ու ցուրտ օրերին և զուգահեռներ անցկացնում այսօրվա հետ` տարբեր թվերով ներկայացնելով Հայաստանի անտառածածկ տարածքների կրճատումը:
«Էներգետիկ ճգնաժամի տարիներից հետո, ծառահատման արդյունքում անտառներից մնաց միայն անունը: Անգամ 2004թ. Համաշխարհային Բանկի մասնագետների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ եթե կանաչ տարածքների հատումները շարունակվեն այսպիսի ծավալներով, ապա Հայաստանի անտառները կանհետանան 20 տարվա ընթացքում»,- գրում է Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ մրցույթը հայտարարվել է ՀԼԱ-ի`«Նոր տեխնոլոգիաները հօգուտ նոր մեդիայի եւ հանրային լրագրության» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության կողմից ստացած դրամաշնորհի շնորհիվ: