«Իմ լուրերը» կայքի և «Օրենքկոտրուկ» վիրտուալ մեդիա-խաղի շնորհանդեսը

2012 թվականի նոյեմբերի 20-ին Հանրային լրագրության ակումբում (ՀԼԱ) տեղի ունեցավ նորաստեղծ «Օրենքկոտրուկ» /LawCracker/ վիրտուալ վիկտորինա մեդիա-խաղի եւ «Իմ լուրերը» MyNews կայքի շնորհանդեսը:

««Իմ լուրերը» հարթակը նման է մեղրամոմի: Մենք ծավալվում ենք Հայաստանի տարբեր վայրերում, փոքրիկ օջախներ են ավելանում այն քաղաքներում ու մարզերում, որտեղ մենք աշխատում ենք, այցելում ու ներկայացնում կայքը, անցկացնում թղթակցության վերաբերյալ դասընթացներ: MyNews-ի համայնքը մեղրամոմի պես միմյանց լրացնելով աճում ու տարածվում»,-ասաց կայքի հիմնադիր Սեդա Մուրադյանը:

ՀԼԱ ծրագրերի պատասխանատու Սառա Խոջայանը ներկայացրեց Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ ստեղծված թվով երկրորդ` «Օրենքկոտրուկ» խաղը: Այն նպատակ ունի կրթել հանրությանը՝ ամրապնդելով ԶԼՄ օրենսդրության վերաբերյալ գիտելիքները: Վիրտուալ խաղի գործողությունները տեղի են ունենում գլխավոր խմբագրի աշխատասենյակում, որտեղ գտնվում են նաև փողխմբագիրն ու ավագ լրագրողը և հարցազրույց անցկացնում լրագրողի հետ:

Ներկայացման ընթացքում «Օրենքկոտրուկ» վիրտուալ խաղից խաղացին նաև ներկաները եւ ամենաշատ ճիշտ պատասխաններ տված հյուրը ստացավ կայքի տարբերանշանով բաժակ:

Սառա Խոջոյանը ներկայացրեց  նաեւ Անդրոիդ եւ Apple շարժական սարքերի համար նախատեսված MyNews mobile հավելվածնեը, որոնք գործարկվել են 2012-ի մայիս ամսից: 

Շնորհանդեսի ժամանակ ՀԼԱ-ն  մրցանակ հանձնեց հանրային թղթակից Նոնա Մուրադյանին, ով հոկտեմբերին հայտարարված «Կանանց խնդիրները Հայաստանում» հանրային թղթակցության մրցույթի հաղթողն է:

Ներկայացվեցին նաեւ ՀԼԱ-ի պատրաստած 11 ուսուցողական տեսահոլովակները սոցիալական մեդիայի և լրագրության վերաբերյալ:

Միջոցառմանը ներկա էր 50 մասնակից հայստանյան լրատվամիջոցներից, միջազգային կազմակերպություններից, համալասարաններից եւ ՏՏ ոլորտից:

Միջոցառմանը ներկա «Աշխատանքի միջազգային կազմակերպության» (ԱՄԿ) ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը  նշեց, որ շատ հետաքրքիր միջոցառում էր, քանի որ ասելիքը մեծ էր: 

«Այս շնորհանդեսն ի մի բերեց «Mynews»-ի 9 ամսվա աշխատանքը` այդ ամենը ներկայացնելով թվերի եւ փաստերի միջոցով»,-ասաց  Աննան` նշելով, որ ներկայացված փաստերն օգնեցին ավելի լավ հասկանալու, որ «Mynews»-ում իր գրած թղթակցություններից մեկի միջոցով ունեցած փոքրիկ հաղթանակն իսկապես կարեւոր է:

«Եթեր» շաբաթաթերթի երիտասարդական բաժնի լրագրող Դիանա Հովհաննիսյանն էլ ասաց, որ նախկինում նմանատիպ միջոցառման ներկա չէր գտնվել, քանի որ այն շատ գիտելիքներ և հմտություններ փոխանցեց իրեն, որը կօգտագործի առաջիկա համալսարանական քննությունների ժամանակ:  

«Այս միջոցառմանը ներկա լինելով իմացա, թե ինչ է նշանակում լինել «հանրային թղթակից»,-ասաց Դիանան:

«Առաջիններից եմ եղել, որ իմացել եմ MyNews-ի մասին եւ ինձ համար շատ հետաքրքիր էր, քանի որ նման ծրագրեր տեսել էի միայն արտասահմանում: Այս կայքը, հուսամ, կօգնի հայտնաբերել ակտիվ երիտասարդների մարզերում, որոնք կբարձրաձայնեն իրենց խնդիրները այս հարթակում ու կնախաձեռնեն սոցիալական փոփոխություններ»,-ասաց լրագրող Գալուստ Նանյանը՝ հավելելով, որ Հայաստանը հանրային թղթակիցների կարիք ունի:

Print Friendly and PDF