Հանրային լրագրությունը՝ սոցիալական փոփոխությունների խթան

Հայաստանում առաջին խաղաֆիկացված հանրային լրագրության հարթակ Mynews.am կայքը սեպտեմբերի 24-ին ներկայացվեց Սոցիալական բարօրության կոնֆերանս Երեւան (Social Good Summit Yerevan) համաժողովին, որն անցկացվեց ՄԱԿ-ի Social Good Summit համաշխարհային միջոցառման շրջանակներում: 

Հանրային լրագրության ակումբի եւ Mynews.am-ի հիմնադիր Սեդա Մուրադյանը աշխարհի լսարանին պատմեց Հայաստանում հանրային լրագրության ուժի, Mynews.am կայքի ստեղծման անհրաժեշտության, գործունեության ու հաջողությունների մասին:

«Mynews-ի նպատակն է լինել այն հարթակը, որտեղ հրապարակվում է պատասխանատու հանրային թղթակցություն եւ ուղղել հանրային թղթակցության ներուժը դեպի սոցիալական  բարօրություն նախաձեռնող փոփոխությունների»,- ասաց Մուրադյանը` հավելելով, որ հանրային թղթակիցներից ոմանք արդեն Mynews միջոցով  հասել են  որոշակի փոփոխությունների իրենց համայնքներում:

MyNews-ի ներկայացման մասնակիցն էր նաեւ ակտիվ հանրային թղթակից Արփինե Արզումանյանը, ով պատմեց իր աշխատանքի ազդեցության մասին. 

«Դավթաշեն 2-րդ թաղամասում աղբակույտերով լի տարածք կար: Այդտեղով անցնելը ոչ միայն տհաճ, այլեւ վտանգավոր էր: Նկատելով դա` անիմջապես լուսանկարեցի, տեղադրեցի Mynews.am կայքում, այնուհետեւ տարածեցի սոցիալական ցանցերով, այդ թվում նաեւ Դավթաշենի թաղապետարանի ֆեյսբուքայն էջում: Եւ հաջորդ օրն իսկ առավոտյան տարածքը մաքրվեց»,-ասաց Արփինեն` նշելով նաեւ, որ իր հետեւողականության շնորհիվ նույն տարածքը երկրորդ անգամ եւս մաքրվել է աղբակույտերից:

Ներկայացման տեսանյութը դիտեք այստեղ:

Social Good Summit-ը կազմակերպվել էր «Քաունթերփարթ ինթերնեյշնլ Արմենիայի» կողմից: Այն անցկացվեց «Սիվիլնեթ»-ի գրասենյակում: 

Եռօրյա այս համաժողովի նպատակը համաշխարհային առաջնորդների ակտիվ հանրությանը միավորելն է` մեծ գաղափարներ քննարկելու, ինովացիոն եւ տեխնոլոգիական մտածողության ուժը մարտահրավերներին դիմակայելիս կիրառելու, աշխարհն ավելի լավը դարձնելու գործում նոր մեդիայի եւ տեխնոլոգիաների ներուժը բացահայտելու համար:

 

Print Friendly and PDF