Հայտնի են «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013»-ի հաղթողները

Դեկտեմբերի 21-22-ը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013 ծրագրավորման և նորարարության մրցույթը, իսկ դեկտեմբերի 23-ին հայտարարվեցին Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013-ի հաղթողները:
 
Լավագույն հավելված անվանակարգում հաղթող ճանաչվեց Musella թիմը, իսկ որպես լավագույն թիմ ընտրվեց Secret Wishes-ը: Այս երկու թիմերը կիսեցին 1 մլն դրամ գլխավոր մրցանակը:
 
Խրախուսական մրցանակներ` նոր սերնդի խելացի հեռախոսներ ստացան լավագույն բիզնես-գաղափար ներկայացրած Jointly me, լավագույն խաղ մշակած «Ավազ» և ամենանորարար մոտեցում առաջարկած Amenalav.am թիմերը: 
 
Բոլոր հաղթողները բաժանորդագրության անվճար փաթեթներ ստացան Ucom ընկերության կողմից:

Մրցույթին Հայտ ներկայացրած 52 թիմերից մասնակցեցին 161 մասնակից ներառող 48 թիմեր` ծրագրավորողներ և ոչ միայն, ովքեր 24 ժամում մշակեցին և ժյուրիին ներկայացրին տարբեր ոլորտներում խնդիրների լուծմանն ուղղված իրենց նորարար նախատիպերը:

Դեկտեմբերի 22-ին Զվարթնոց օդանավակայան այցելեց և մասնակից թիմերի նախագծերին ծանոթացավ նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: 
 
Մասնակիցներին խրախուսական մրցանակներ հանձնվեցին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Զվարթնոց միջազգային օդանավակայանի կողմից:
 
«Ամերիա» ընկերությունների խումբն ի սկզբանե նախատեսել էր ֆինանսական ոլորտին ուղղված լավագույն նորարարական նախատիպի համար հատուկ մրցանակ` iPhone 5 հեռախոս: Քանի որ ներկայացված աշխատանքներում բացակայում էր ֆինանսական ոլորտին առնչվող նախատիպ, «Ամերիան» նախընտրեց հատուկ մրցանակը շնորհել Նարեկ Հայրապետյանին`  Mussela նախագծի համար, որը տալիս է ստեղծագործելու ազատություն:
 
Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013-ի հարթակում մրցում էին նաև Մայքրոսոֆթ իննովացիոն կենտրոնի աքսելերացիոն ծրագրի մասնակիցները`սեփական սթարթափ ստեղծելու ցանկություն ունեցող երիտասարդ ձեռներեցներ կամ նորաստեղծ ընկերություններ: 

Աքսելերացիոն ծրագրի ժյուրիի անդամները, ովքեր շարունակելու են  աշխատել թիմերի հետ արդեն մենտորների կարգավիճակում, 2 ամիս շարունակ հանդիպել են թիմերին, հղկել նախագծերը: Թիմերն անցել են ընտրության երեք փուլ: Վերջնական ընտրությունը կատարվեց Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013-ի ընթացքում:

Ընտրված թիմերը կստանան աշխատանքային տարածք Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում, տեխնոլոգիական և բիզնես խորհրդատվություն, վերապատրսատման դասընթացների փաթեթ, մենթորների հետ աշխատանքի հնարավորություն և ՄԻԿ աջակցությամբ հայաստանյան և արտասահմանյան ֆինանսավորման աղբյուրներից օգտվելու հնարավորություն:

Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013 նորարարության և ծրագրավորման մրցույթը կազմակերպվել էր Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Հանրային լրագրության ակումբի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի կողմից՝ Մայքրոսոֆթ ընկերության և Քաունթերփարթ ինթերնեշնլի հետ համատեղ:
 
Հեքըթոն[ՅԱՆ] 2013 –ը հնարավոր է դարձել նաեւ Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի աջակցությամբ (www.counterpart.am ): Ծրագրին աջակցում է նաև Knight Mozilla OpenNews-ը (http://www.mozillaopennews.org/): 

Հեքըթոն[ՅԱՆ]-ի պատմությունը

2011 թվականին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը կազմակերպել էին Հայաստանում առաջին հեքըթոնը, որին մասնակցել է 32 թիմ և ավելի քան 150 մասնակից: 
2012թ Նորարարություն խորագրով Հեքըոն[ՅԱՆ]-ին մասնակցում էր արդեն 35 թիմ:
Ներկայացված նախագծերը տեխնոլոգիական լուծումներ էին առաջարկում ամենատարբեր խնդիրներին: 
 
Հաղթող բոլոր նախագծերին տրվել են դրամական մրցանակներ, առաջարկվել են համագործակցություն և ֆինանսավորման հնարավորություններ: Հաղթող թիմերից շատերը հաջողությամբ գործում են նաև այսօր` www.4car.am; www.citybugs.am-ը, MyNews Mobile, Coffee cup, Shelly, The Gardener: 
 
Ի՞նչ է Հեքըթոնը

Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չ’ծրագրավորողների, այսինքն` այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել: 
 
Ի՞նչ ենք ակնկալում

Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, հավելվածներ կամ լուծումներ, որոնք հայաստանյան և միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն: 

Այս միջոցառումը մաս է կազմում «Նորարարություն տեխնոլոգիայի միջոցով» ծրագրի, որը մասնավոր և պետական կառույցների համագործակցության օրինակ է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մայքրոսոֆթ Ար Էյ-ի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության, ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի

Print Friendly and PDF