Ի՞նչ է ինֆոգրաֆիկան եւ ինչպես է այն նպաստում կայքերի լսարանի աճին

Հանրային լրագրության ակումբը սիրով հրավիրում է ԶԼՄ ներկայացուցիչներին, խմբագիրներին, լրագրողներին, դիզայներներին, բլոգերներին եւ ինֆոգրաֆիկայով հետաքրքրվողներին՝  միանալու «Ի՞նչ է ինֆոգրաֆիկան  եւ  ինչպես է  այն  նպաստում կայքերի լսարանի աճին» թեմայով հանդիպում-քննարկմանը:

Հանդիպումն  անց  են  կացնելու  eMedia.am  լրատվականի  տնօրեն,  վերլուծաբան, ֆոտոլրագրող, բլոգեր  Սեդրակ Մկրտչյանը  եւ «Ինտերնյուս»  հկ-ի աշխատակից,  media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը:

Հանդիպումը տեղի կունենա 2013 թվականի մարտի 15-ին:

Սեդրակ Մկրտչյանը եւ Գեղամ Վարդանյանը  կպատմեն ինֆոգրաֆիկա ստեղծելու գործիքների մասին, կներկայացնեն ինֆոգրաֆիկայի կիրառման եւ տեղեկատվությունն ավելի հանրամատչելի ու գրավիչ դարձնելու իրենց փորձառության մասին:

Հանդիպմանը կներկայացվեն  ինֆոգրաֆիկա պատրաստելու անվճար հարթակները եւ ոչ մեծ ներդրումներով ինֆոգրաֆիկա պատրաստելու հնարավորությունները:

 

Print Friendly and PDF