«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի հանրային ներկայացում

2014 թ. հուլիսի 18-ին՝ ժամը 12:00-14:00-ին, Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում տեղի կունենա «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի hանրային ներկայացումը։ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող 18 ամսյա ծրագիրը, որը մեկնարկել է 2014 թ. հունվարին, իրականացվում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից: 

Հանրային ներկայացման ընթացքում քաղաքացիական հասարակությանը, տեղական և միջազգային գործընկեր կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տեղեկատվություն կտրամադրվի ծրագրի ընդհանուր նկարագրի, շահառուների, ձեռքբերումների և հետագա աշխատանքների վերաբերյալ։ (Միջոցառման օրակարգին ծանոթանալու համար տեսեք վերջում կցված փաստաթուղթը):
 
Միջոցառմանն իր մասնակցությունն է բերելու եւ ողջյունի խոսքով հանդես է գալու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան, որին հետեւելու է ծրագրի ներկայացումը։ Հայաստանը ներկայացնող Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը, Սիվիլիթաս հիմնադրամի ծրագրի ղեկավար Աննա Շահնազարյանը և Թուրքիայի Հրանտ Դինք հիմնադրամը ներկայացնող ծրագրի հաղորդակցության համակարգող Բուրջու Բեջերմենը կներկայացնեն ծրագրի տարբեր բաղկացուցիչ մասերը, վերջին 6 ամիսների ընթացքում ձեռք բերած արդյունքները և հանրությանը կտրամադրեն տեղեկատվություն ծրագրի աշխատանքներում մասնակցելու հնարավորությունների վերաբերյալ։

Ապահովվելու է համաժամանակյա թարգմանություն հայերենից անգլերեն և հակառակը։
 
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության գործիքի» շրջանակներում:
 
Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ տեղեկատվություն ապահովելու միջոցով։ 
  
Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամըԵվրասիա համագործակցություն հիմնադրամը,  Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու ՔյուլթյուրըՏնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ)Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

Աջակցություն Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:

Print Friendly and PDF