Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին դրամաշնորհային ծրագիր

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է դրամաշնորհների մրցույթին մասնակցելու համար առաջարկներ ներկայացնելու հրավեր: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» նախաձեռնության շրջանակներում։

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ  տեղեկատվություն ապահովելու միջոցով։

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամըԵվրասիա համագործակցություն հիմնադրամը,  Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու ՔյուլթյուրըՏնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ)Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

Ծրագրի անկյունաքարերից մեկը ներգրավվածությունն է, այն է` երկխոսության գործընթացում ներգրավել և աջակցել նոր դերակատարներին:  Այս նպատակով կոնսորցիումը ստեղծել է դրամաշնորհային աջակցության ծրագիր, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով` այդ կերպ  նպաստելով Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և համատեղ վերջնարդյունքների ազդեցության բազմապատկմանը:

Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 200,000 ԵՎՐՈ, որի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 5,000-ից մինչև 30,000 ԵՎՐՈ դրամաշնորհներ շուրջ 20 դիմող անհատներին և կազմակերպություններին:   

Դիմումներ կարող են ներկայացնել ինչպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (բացառությամբ կոնսորցիումի անդամների), այնպես էլ անհատները: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում դրամաշնորհներ կարող են տրամադրվել նաև շահույթ հետապնդող  կազմակերպություններին այն դեպքում, երբ առաջարկվող ծրագիրը նպաստում է ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և դրամաշնորհային միջոցները չեն օգտագործվում շահույթ ստանալու նպատակով:  Դիմող կազմակերպությունները պետք է պաշտոնապես գրանցված լինեն Հայաստանում կամ Թուրքիայում: Դիմող անհատները պետք է լինեն Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիներ կամ ունենան այդ երկրներում մշտական բնակության թույլտվություն: Դիմումները կուսումնասիրվենԳնահատող հանձնաժողովի կողմից, որի կազմում կներառվեն կոնսորցիումի բոլոր անդամների կողմից նշանակված ներկայացուցիչներ: Դիմումներն ուսումնասիրելիս Գնահատող հանձնաժողովը կղեկավարվի հետևյալ գնահատման չափանիշներով.


 • Արդյո՞ք առաջարկվող ծրագիրը նպաստում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը:


 • Արդյո՞ք առաջարկվող ծրագիրն արձագանքում է իր թիրախային խմբերի կոնկրետ կարիքների ապահովմանը և սահմանափակումների նվազեցմանը:


 • Արդյո՞ք առաջարկվող ծրագիրը ներառում է Հայաստանում և Թուրքիայում գործող կազմակերպությունների և (կամ) այդ երկրներում բնակվող անհատների միջև համագործակցություն կառուցելու բաղադրիչը:


 • Արդյո՞ք առաջարկվող ծրագիրն ապահովում է ծրագրի արդունքների կայունության նվազագույն աստիճան` ծրագրի ավարտից հետո:


 • Առաջարկվող ծրագիրը նորարա՞ր է և ապահովո՞ւմ է «ավելացված արժեք»:


 • Արդյո՞ք բյուջեն իրատեսական է և համապատասխանում է առաջարկվող ծրագրային գործունեությանը:


 • Արդյո՞ք դիմողն ունի բավարար կարողություններ առաջարկվող ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար:

Կոնսորցիումը կաջակցի իրականացվող ծրագրերի հրապարակայնությանը և նրանց միջև համագործակցության հաստատմանը: Ծրագրերի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով: Մրցույթում հաղթած դրամաշնորհառուները կներառվեն Կոնսորցիումի տվյալների բազայում և պարբերաբար կստանան թարմ տեղեկություններ Ծրագրի մասին, ինչպես նաև հրավերներ կստանան մասնակցելու Կոնսորցիումի կողմից իրականացվող տարբեր միջոցառումներում:

Կոնսորցիումի կողմից դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2014թ.–ի մայիսին և ընդհանուր առմամբ մինչև ծրագրի առաջին վերջնաժամկետը՝ 2014թ.-ի հունիսի 2-ը, ստացվել է 57 առաջարկ, որոնցից 34 առաջարկ՝ Հայաստանից և 23 առաջարկ՝ Թուրքիայից։ Գնահատող հանձնաժողովի կողմից հավանության արժանացան 7 առաջարկ, 4 առաջարկ Հայաստանից և 3 առաջարկ Թուրքիայից։ Դրամաշնորհային ծրագրի շրջանակում 200,000 եվրո կազմող ընդհանուր բյուջեից արդեն հատկացվել է 130,000 եվրո գումարի չափով ֆինանսավորում։ Դրամաշնորհային ծրագիրը կշարունակի երկու երկրների անհատներին և կազմակերպություններին 5,000 եվրոյից սկսած մինչև 30,000 եվրո գումարի չափով դրամաշնորհներ տրամադրել։

Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 15-ը ներկայացված ծրագիր-առաջարկների դիտարկման արդյունքները կհայտարարվեն 2014թ. հոկտեմբերին: Այս դեպքում ծրագրերը կարող են մեկնարկել 2014թ. նոյեմբերին և ավարտվել մինչև 2015թ. ապրիլի 30-ը (ծրագրային գործունեության ավարտի վերջնական ամսաթիվը):

Դիմումները պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով և ներառեն սահմանված ձևաչափով կազմված հետևյալ փաստաթղթերը.


 - Դիմումի ձև (ծրագիր-առաջարկ)` MS Word և PDF ձևաչափերով


 - Նախահաշիվ (ծրագրի բյուջե)` MS Excel և PDF ձևաչափերով


 - Դրամաշնորհների կառավարման հարցաթերթ (միայն իրավաբանական անձանց համար)` միայն PDF ձևաչափով:

Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է էլեկտրոնային կապի միջոցով ներկայացնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (Հայաստան) հետևյալ հասցեով`grants@epfound.am.

Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է ներկայացնեն Հրանտ Դինք հիմնադրամին (Թուրքիա)`  grants@hrantdink.org

Նախքան դիմումներ ներկայացնելը դիմող կազմակերպությունները/անհատները պետք է ծանոթանանԴրամաշնորհների դիմումներ ներկայացնելու ուղեցույցին:

Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել պրն. Վազգեն Կարապետյանին (հեռ.` +374 10 25 15 75 (ներքին համար` 105), էլ.փոստ` vkarapetyan@epfound.am):

Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել օրիորդ Բուրջու Բեջերմենին (հեռ.` +90 212 240 33 61, burcubecermen@hrantdink.org):
 
 

Print Friendly and PDF