Խոսքի ազատության օր 2015. Մեդիա կենտրոնը արժանացավ մրցանակի

Մարտի 25-ին Գյումրիում 7-րդ անգամ հանդիսավորությամբ նշվեց Խոսքի ազատության օրը: 

Այդ կապակցությամբ տոնակատարության անցկացման կազմակերպչական խորհուրդը, ուսումնասիրելով հանրությունից ստացված 44 առաջարկ, որոշեց պարգեւատրել լրագրողների, հասարակական եւ քաղաքական գործիչների:

Պարգեւատրվեցին.

Մեդիա Կենտրոնը` հանրային բազմազան խնդիրները խորությամբ եւ ուշադրությամբ լուսաբանելու համար,

«Առավոտ» օրաթերթի Շիրակի մարզային թղթակից Նունե Արեւշատյանը` օպերատիվ աշխատանքի համար,

Արա Պապյանը` «Մոդուս Վիվենդի» ռադիոհաղորդաշարի համար (Լրատվական ռադիո-106,5 FM),

Գայանե Աբրահամյանը` Lragir.am-ում եւ Երկիր Մեդիա հեռւոստաընկերությունում թողարկած հեռուստահաղորդումների շարքերի ու սոցիալական խնդիրների մասին հոդվածների շարքի համար,

Զարուհի Փոստանջյանը, խիզախ հրապարակային խոսքի համար:

Վարդգես Գասպարիին` քաղաքացիական դիրքորոշման արտահայտման ազատության, համառության եւ հետեւողականության համար:

Տիգրան Պասկեւիչյանը` հրապարակախոսական հսկայական աշխատանքի, վավերագրերի, «Դոն Կիխոտի օրագիրը»եւ «Ձնեմարդու ավետարան» գրքերի համար:

Խոսքի ազատության օրվա հաջորդ հանդիսությունը կկայանա 2016 թվականի մարտի 25-ին` Գյումրիում:

Անցած տարիներին Խոսքի ազատության օրվա հանդիսությունների ժամանակ պարգեւատրվել եւ խրախուսվել են մոտ երկու տասնյակ լրագրողներ, հասարակական գործիչներ ու զանգվածային լրատվամիջոցներ, այդ թվում.

2014թ.- Շանթ Հարությունյանը` քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումը խիզախորեն արտահայտելու համար, Հետաքննող լրագրողների ընկերակցությունը եւ hetq.am-ը` օֆշորային հաշիվների ու հարակից խնդիրների հետաքննության եւ բացահայտումների համար, Արգիշտի Կիվիրյանը` քաղաքացիական դիրքորոշումը հետեւողականորեն արտահայտելու, ֆեյսբուքյան հրապարակումների համար, Լուսինե Հովհաննիսյանը` հրապարակախոսության համար, «Արտ-Լաբորատորիա» (Արտլաբ) ստեղծագործական կազմակերպությունը` Խոսքի եւ արտահայտման ազատության ինքնատիպ եւ յուրահատուկ լուծումների համար, Լեւոն Խեչոյանը (հետմահու)` Իսկական մտավորականի դիրքորոշման եւ հրապարակախոսության համար, «Անտարես» հրատարակչությունը եւ Արմեն Մարտիրոսյանը` «Արգելված գրքեր» մատենաշարի եւ Հայաստանում գրքի քարոզի նորարարական մոտեցումների ներդրման համար:

2013թ.- Լրագրող Զարուհի Մեջլումյանը` իրավապաշտպան թեմաները լուսաբանելու համար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` հրապարակախոսության համար, լրագրող Գրիշա Բալասանյանը ` հետաքննական լրագրության համար, PanArmenian.net կայքի Ֆոտո բաժինը`օպերատիվ, որակյալ ֆոտոլրագրության համար, քաղաքացի Լենա Նազարյանը` հասարակական գործունեության համար: Հայկական Կարիտասից հատուկ պարգեւատրվել է www.shirakcentre.org կայքը եւ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն` սոցիալական խնդիրները լուսաբանելու համար, Հայկական Կարիտասից հատուկ պարգեւատրվել է լրագրող Սառա Խոջոյանը` կրոնական խնդիրները լուսաբանելու համար: 2012թ.-Լրագրող Վահան Իշխանյանը (համշենահայության մասին հոդվածաշար), քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանը, լրագրավաճառ Արա Հայրիկյանը, դատավոր Ռուբեն Ափինյանը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (նախագահ`Աշոտ Մելիքյան): 2011թ.-բնապահպան Ինգա Զարաֆյանը (բնապահպանական լրատվություն, www.ecolur.am կայք), լրագրողներ Լարիսա Փարեմուզյանը (www.hetq.am), Անուշ Մարտիրոսյանը եւ Սաթենիկ Կաղզվանցյանը («Ազատություն» ՌԿ).

2010թ.-լրագրող-հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը («Կանաչը եւ Սեւը» գրքի հեղինակ), լրագրողներ` Ոսկան Սարգսյանը («Քամուտ» ՀԸ, «Տեսանկյուն» թերթ, www.hetq.am) եւ Արմենուհի Վարդանյանը (ԳԱԼԱ ՀԸ), ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, www.7or.am կայքի ծաղրանկարների շարքը, www.lragi.am եւ www.hetq.am կայքերը:

Print Friendly and PDF