Թիմ
  • Սեդա Մուրադյան, Seda Muradyan
  • Լիլիթ Առաքելյան, Lilit Araqelyan
  • Արփինե Արզումանյան, Arpine Arzumanyan
  • Գոհար Աքելյան, Gohar Aqelyan
  • Արշալույս Մղդեսյան, Arshaluys Mghdesyan

Սեդա Մուրադյանը «Հանրային լրագրության ակումբ»-ի համահիմնադիրն է, «Մեդիա կենտրոն» ծրագրի ղեկավարը և «MyNews» խաղաֆիկացված, հանրային լրագրության համար ստեղծված կայքի եւ գաղափարի հեղինակ-հիմնադիրը: 

Որպես հեռուստալրագրող, լրատվական ծրագրերի մեկնաբան և խմբագիր` սկսել է աշխատել «Ա1+» հեռուստաընկերությունում 1996-ից: Աշխատանքային տարիների ընթացքում հասցրել է անցնել մասնագիտական վերապատրաստումներ` Նիդեռլանդներում, ԱՄՆ-ում և այլ եվրոպական երկրներում:

2002-2005 թթ. նա աշխատել է Կովկասի ինստիտուտում` որպես լրատվական ծրագրերի պատասխանատու, իսկ 2005-ից Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավարն է: 

2010-2011 թթ. «Knight» հիմնադրամի կրթաթոշակով  ուսումնառություն է անցել ԱՄՆ Սթենֆորդ համալսարանում: 

Մի շարք փաստագրական ֆիլմերի հեղինակ է, որոնցից մեկը` «Տնից տուն» ֆիլմը (1998), մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների:

 

Լիլիթ Առաքելյանը Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգողն է: 

Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հեռուստա և ռադիո հաղորդավարների բաժինը 2004-2008 թթ.: Մագիստրոսի աստիճան ստացել է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի լրագրության և մեդիա մենեջմենթի բաժնում ուսանելիս 2010-2012 թթ.:

Մեդիա ոլորտում աշխատանքը սկսել է 2007-ից «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում՝ լուսաբանելով կրթական և սոցիալական թեմաներ: Հեռարձակվող լրատվամիջոցներից համագործակցել է նաև «Ա1+» և «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունների հետ 2013-ին: 

Հետագայում աշխատանքը շարունակել է առցանց լրատվամիջոցներում՝ ArmeniaNow.comMedialab.amAravot.amAraratnews.am: Թղթակցում է նաև բրիտանական IWPR.net-ին: Լուսաբանման հիմնական ոլորտներն են՝ քաղաքական, իրավական, սոցիալական: Հանրային լրագրության ակումբի աշխատանքներին միացել է 2015-ի հունվարից:

 

Արշալույս Մղդեսյանը Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգողն է: 

Ավարտել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժինը 2003-2009 թթ.: Ստացել է մագիստրոսի կոչում նույն մասնագիտությամբ: 2008-2010 թթ. շարունակել է ուսումը Կովկասի ինստիտուտի քաղաքագիտության (կովկասագիտության) բաժնում: Ուսմանը զուգահեռ ներգրավվել է Կովկասի ինստիտուտի մեդիա ոլորտի մոնիտորինգի ծրագրերում:

2011-2013 թթ. ավարտել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի՝ ԵՄ «Արևելյան գործընկերության» Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում տարածաշրջանային ծրագրով մագիստրատուրան: Ուսանել է նաև Եվրոպայի խորհրդի՝ քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում:

Մեդիա ոլորտում աշխատանքը սկսել է 2009-ից PanArmenian.net գործակալության հետ համագործակցությամբ՝ լուսաբանելով քաղաքական և տնտեսական թեմաներ: 2010-2014 թթ. աշխատանքի է անցել միջազգային Regnum լրատվական-վերլուծական գործակալությունում, լուսաբանել է քաղաքական, տնտեսական և սոցիալական թեմաներ: Համագործակցել է նաև Kavpolit.com և Bigcaucasus.com լրատվական գործակալությունների հետ: 2015 թ. թղթակցում է նաև բրիտանական IWPR.net-ին:

 

Արփինե Արզումանյանը Հանրային լրագրության ակումբի նախագծերի կայքերի խմբագիրն է և «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծի համակարգողը:

Սովորել է  ԵՊՀ-ի hայ բանասիրության ֆակուլտետում 2007-2013 թթ.: Ստացել է բանասիրության մագիստրոսի աստիճան՝ ավարտելով «Համաշխարհային գրականություն, գրականության տեսություն և քննադատություն» բաժինը` գերազանցության դիպլոմով: 

Mynews.am հանրային թղթակցության հարթակի առաջատար թղթակիցն է: 2013-2014 աշխատել է որպես սոցիալական մեդիա բովանդակության մենեջեր IPMarketing ընկերությունում: Մի քանի տարի շարունակ ուղիղ եթերով վարել է Հեքըթոն[ՅԱՆ] նորարար գաղափարների և տեղեկատվական տեխնոլոգիական ամենամյա մրցույթը, իսկ 2014-ին՝ Innoweekend նորարարության տեխնոլոգիական տարածաշրջանային ծավալուն միջոցառումը:

Հանրային լրագրության ակումբի թիմի անդամ է դեռևս 2011-ից,  ներգրավվել է ՀԼԱ նախագծերում որպես կամավոր, պրակտիկանտ: 2014-ից ՀԼԱ-ի հիմնական աշխատող է:

 

Աննա Աքելյանը «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-թարգմանիչն է: 

Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանը, Միջմշակութային հաղորդակցություն և լեզվաբանություն ֆակուլտետը: Այնուհետև սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» բաժնում և ստացել մագիստրոսի աստիճան:

2011թ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես պատգամավորի օգնական: Հետագայում աշխատանքային գործունեությունը շարունակել է Հայաստանի համայնքների միությունում՝ որպես նախագահի օգնական: Համագործակցել է տարբեր ազմակերպությունների հետ` որպես թարգմանիչ:

2016 թ. ապրիլից միացել է «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությանը: 

 

Գոհար Աքելյանը «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» և «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծերի համակարգողն է: 

Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը 2007-2013 թթ.: Մագիստրոսի աստիճան ստացել է ԵՊՀ «Համաշխարհային գրականություն, գրականության տեսություն և քննադատություն» ամբիոնում՝ ավարտելով գերազանցության դիպլոմով: Ներկայումս նույն ամբիոնի ասպիրանտ է:  

2013-2014 թթ. աշխատել է Shahumyan Media-ում՝ ներգրավված լինելով տարբեր նախագծերում որպես ՏՏ լրագրող, խմբագիր, կոնտենտ մենեջեր, SMM: 
Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում դասախոսել է հայոց լեզու և հայ գրականություն առարկաները:

Հանրային լրագրության ակումբում աշխատում է 2014 թ. դեկտեմբերից:

 

 

Print Friendly and PDF