Աջակիցներ

2015.  Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների  դեսպանատուն

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աջակցությամբ Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ) իրականացնում են «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծը: ՏՀՏ ոլորտը ներկայացնող ավելի քան 20 ուսանող և երիտասարդ ձեռներեց Հայաստանից և Թուրքիայից կմասնակցի Անկարայում անցկացվելիք «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագծին:  

2015 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպություն

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ Հանրային լրագրության ակումբը պատրաստում է վավերագրական ֆիլմ, որը կներկայացնի հունիսի 23-ի (2015թ.) դեպքերը: Ֆիլմը պատմում է ոստիկանների` Բաղրամյան պողոտան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարներից ազատելու գործողությունների ու այդ օրվա զարգացումների մասին: Ֆիլմի հիմքում ցույցի մասնակիցների, իրավապաշտպանների հետ հարզացրույցներն են և արխիվային նյութերը:   

2015.  Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների  դեսպանատուն

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը մեկնարկում է «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» ծրագիրը։ 

Ծրագրի նպատակն է Երևանի երկու վարչական շրջանների (Դավթաշեն և Աջափնյակ) բարձր դասարանների աշակերտներին ներգրավել իրենց համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային միջավայրը բարելավելու ուղղությամբ գաղափարներ առաջարկելուն և իրականացնելուն։ Ձևավավորել պատասխանատվության զգացում համայնքի նկատմամբ, նախաձեռնողականություն, խնդիրները վեր հանելու, ներկայացնելու և լուծումներ առաջարկելու կարողություններ։

2015 - 2016. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպություն եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ աջակցությամբ Հանրային լրագրության ակումբն իրականացնում է «Մեդիա կենտրոն» նախագծի նոր փուլը:

2014 -2015 Եվրոպական միություն

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության գործիքի» շրջանակներում:   

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև հավասարակշռված տեղեկատվություն ապահովելու միջոցով։

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը,  Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։ 

2013 - 2014 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպություն եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ աջակցությամբ Հանրային լրագրության ակումբն իրականացնում է «Մեդիա կենտրոն» նախագիծը:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպություն 

2013-ի ապրիլ-մայիս ամիսներին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության կողմից ստացված դրամաշնորհի միջոցով Հանրային լրագրության ակումբը «Նոր տեխնոլոգիաներն հօգուտ նոր մեդիայի եւ հանրային լրագրության» ծրագրի շրջանակում խթանել է քաղաքացիական լրագրությանը ընտրությունների լուսաբանման ընթացքում My News հեռախոսային հավելվածի միջոցով: My News հեռախոսային հավելվածում ստեղծվել է «Տեղական ընտրություններ 2013» և «Հաշմանադամություն ունեցող անձանց խնդիրները» անվամբ բաժինները: Անցկացվել է նաև երկօրյա դասընթաց, որի շրջանակում ներկայացվել է ինֆոգրաֆիկների ստեղծումը:

2013. Քաունթերփարթ ինթերնշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչություն

2013-ի դեկտեմբերին Հանրային լրագրության ակումբը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ Քաունթերփարթ ինթերնշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչության դրամաշնորհի միջոցով կազմակերպել է «Հեքըթոն[ՅԱՆ] թռիչք 2013» նորարար գաղափարների, նախագծերի ու ծրագրավորման մրցույթը:

2012-2013. Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագիր

ԱՄՆ դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով իրականացվել է «Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագիծը, որի նպատակն էր Հայաստանում հանրային թղթակցության մշակույթի խթանումը, հանրային թղթակցության, սոցիալական մեդիայի վերաբերյալ հասարակության ակտիվ անդամների գիտելիքների ընդլայնումն ու զարգացումը:

2012-2013. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպություն 

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության կողմից ստացված դրամաշնորհի շրջանակներում իրականացվել է «Նոր տեխնոլոգիաներն հօգուտ նոր մեդիայի եւ հանրային լրագրության» ծրագիրը, որի միջոցով Հանրային լրագրության ակումբը կազմակերպել է «Իմ լուրերը» հարթակում թղթակցային 4 մրցույթ, 4 քննարկում-հանդիպում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող մասնագետների եւ լրագրողական համայնքի ներկայացուցիչների համար եւ 1 մրցույթ՝ լրատվական կայքերի համար, խոշոր դրամական պարգեւով:

«Իմ լուրերը» կայքում ընդգրկվել է նաեւ «Հարց ու պատասխան» (Q&A) բաժինը, որտեղ վեց ամիս շարունակ, ամենամսյա պարբերականությամբ հասարակության անդամներից հավաքագրվել են  հարցեր՝ որոշակի թեմայի, խնդրի վերաբերյալ: Հավաքագրված հարցերը խմբավորվել են, ուղղվել համապատասխան պաշտոնյաներին, մասնագետներին եւ պատասխանները հրապարակվել են համապատասխանաբար յուրաքանչյուր հարցի ներքո:

2012. Քաունթերփարթ ինթերնշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչություն

2012թ-ի դեկտեմբերին Հանրային լրագրության ակումբը Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մայքրոսոֆթ Ար Էյ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի եւ Սորսիո ընկերության հետ համատեղ կազմակերպել է «Հեքըթոն[ՅԱՆ] 2012» նորարար գաղափարների, նախագծերի ու ծրագրավորման մրցույթը, որի նպատակն էր նպաստել Հայաստանում տարբեր ոլորտների զարգացմանը՝ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: «Հեքըթոն[ՅԱՆ]2012–ը» հնարավոր է դարձել նաեւ Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի աջակցությամբ:

2012. Եվրասիա համագործակցության հիմնադրամ  

«Այլընտրանքային մեդիա ռեսուրսներ» ծրագրի շրջանակում Եվրասիա համագործակցության հիմնադրամի` «Քաղաքացիական լրագրություն Ֆեյսբուք ցանցի և բջջային հեռախոսների միջոցով դեպի My News հարթակ» դրամաշնորհի միջոցով «Իմ լուրերը» հարթակի կայքում, շարժական հավելվածներում ու ֆեյսբուքյան էջում բացվել են «Նախագահական ընտրություններ 2013» բաժինները:

2012. Քաունթերփարթ ինթերնշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչություն

2012-ի մարտ-մայիս ամիսներին ՀԼԱ-ն իրականացրել է «Մոբայլ տեխնոլոգիաները` իրազեկ ընտրությունների համար» նախագիծ, որը ֆինանսավորվել է Քաունթերփարթ ինթերնշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչության տրամադրած դրամաշնորհի միջոցով: Այն համաֆինանսավորվել է Հանրային լրագրության ակումբի 2011-2012 թթ-ի՝ «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագծի շրջանակներում:  

2011-2012. Մոսկվայում Նորվեգիայի դեսպանություն 

ՀԼԱ-ի 2011-2012 թթ-ի «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագիծը հնարավոր է դարձել իրականացնել Մոսկվայում Նորվեգիայի դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով: 

2011. Քաունթերփարթ ինթերնեյշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչություն 

Քաունթերփարթ ինթերնեյշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչությունից ստացած դրամաշնորհի միջոցով իրականացվել է Հանրային լրագրության ակումբի «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011» մրցույթը: 

Print Friendly and PDF