Հայաստան-Թուրքիա «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի արդյունքների ամփոփում

Նախագիծն ընթացավ երկու փուլով՝ Հայաստանում (01.09.2014-07.01.2014) և Թուրքիայում (30.00.2014-05.10.2014), իսկ նախագծի արդյունքներն ամփոփվեցին 2015թ.-ի օրացույցում, որում ներկայացված են 11 նկարիչների մեկական աշխատանք, նրանց  մտորումներն արտացոլող մեջբերումներ, ինչպես նաև փոխայցելությունների  ընթացքը ներկայացնող լուսանկարներ: «Նկարիչների փոխայցելություններ» նախագծին մասնակցեցին 9 երիտասարդ նկարիչ Հայաստանից և Թուրքիայից՝ իրենց ղեկավարներ Գագիկ Չարչյանի և Սերդար Յըլմազի հետ միասին: Երկշաբաթյա փոխայցելությունների ընթացքում նրանք սովորեցին միմյանցից ու միմյանց մասին, ստեղծագործեցին միասին, ծանոթացան հարևան երկրի պատմության, ավանդույթներին ու մշակույթին: Արդյունքում արեց ավելի քան  40 էսքիզ Հայաստանում և Թուրքիայում կազմակերպված բաց արվեստանոցների ընթացքում: Դրանցից շատերը այնուհետև  լրամշակվեցին և դարձան ավարտուն գործեր՝ արտացոլելով այն պատկերները ու հույզերը, տպավորություններն ու հիշողությունները, որ վերապրեցին նախագծի մասնակիցները միասին:  Համատեղ ձեռքբերումներից է նաև հայաստանյան փուլի ընթացքում Երևանի կենտրոնում գտնվող կամարներից մեկում «փողոցային արվեստի» տեխնիկայով արված նկարը, որը խորհրդանշում է փակ սահմանները բացելու կոչը:

 Երկշաբաթյա այցելություններ շրջանակներում մասնակիցների, ինչպես նաև հետաքրքրված այլ անձնաց, ուսանողների, արվեստագետների համար անցկացվեց ընդհանուր առմամբ 8 վարպետաց դաս հայաստանցի նկարիչներ և արվեստագետներ Արման Գրիիգորյանի, Պետո Պողոսյանի, Կարեն Բարսեղյանի, Վահրամ Աղասյանի, Արթ Լաբ ստուդիայի նկարիչների կողմից, ինչպես նաև Թուրքիայից նկարչուհի Գյուլչին Ակսոյի և հայտնի արվեստաբան Ֆիրատ Արափօղլու կողմից:

Վարպետության դասերով հանդես եկան նաև Հայաստանի և Թուրքիայի խմբերի ղեկավարները: Սերդար Յըլմազի՝ «Կերպարվեստի և ֆիլմային արվեստի համակցումը» թեմայով վարպետության դասը տեղի ունեցավ Փանոս Թեռլեմեզյանի Գեղարվեստի քոլեջում՝ ավելի քան 60 ուսանողի համար: Գագիկ Չարչյանն իր վարպետաց դասն անցկացրեց Ստամբուլի ԴԵՊՈ պատկերասրահում` «ֆիգուրատիվ վերացական գեղանկարչությունը» թեմայով: Վարպետաց դասին, նախագծի մասնակիցներից բացի, մասնակցում էին նաև ստամբուլաբնակ արվեստագետներ եւ ցուցասրահի այցելուները:

Փոխայցելությունների ընթացքում երիտասարդ նկարիչները հնարավորություն ուենցան էսքիզներ անել երկու մայրաքաղաքներում, ինչպես նաև Գառնիում, Գեղարդում, Գյումրիում և Ստամբուլի մերձակայքում գտնվող Հեյբելի կղզում: Նրանք այցելել Երևանի պատմության թանգարան, Ազգային Պատկերասրահ և Սերգեյ Փարաջանովի տուն թանգարան,  ճարտարապետական շրջայց կատարեցին  Երևանում և Գյումրիում: Ստամբուլում մասնակիցները եղան ժամանակակից արվեստը ներկայացնող պատկերասրահներում,  ծանոթացան  Ստամբուլի հայկական ճարտարապետության նմուշներին, այցելեցին  քաղաքի հին թաղամասերև պատմական թերակղզի:

Նախագծի ընթացքում ստեղծված լավագույն գործերին կարող եք ծանոթանալ այստեղ

Print Friendly and PDF