«ԲարՔեմփ Երեւան 2015»-ին մասնակցեց «Հանրային լրագրության ակումբ»-ի ներկայացուցիչը

Ինչպե՞ս կազմակերպել առցանց ուղիղ հեռարձակում, ինչպե՞ս այն օգտագործել որպես հանրային իրազեկման գործիք:

Այս մասին «ԲարՔեմփ Երեւան 2015»-ին ներկայացրեց մեր կայքի խմբագիր Արփինե Արզումանյանը՝ փոխանցելով Հանրային լրագրության ակումբի՝ առցանց ուղիղ հեռարձակումներ կազմակերպելու փորձը:

Արփինեն ներկայացրեց առցանց ուղիղ հեռարձակման հարթակները, վերջիններիս հնարավորությունները, դրանք որպես հանրային իրազեկման գործիք կիրառելու առավելությունները: Պրեզենտացիայի ընթացքում նաև գործնականում ցուցադրվեց ուղիղ հեռարձակման ընթացքը:

«ԲարՔեմփը» Երեւանում անցկացվում է յոթերորդ տարին անընդմեջ։

Սովորաբար «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի եւ նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ եւ մտքերի ազատ փոխանակում։

Print Friendly and PDF