#electricyerevan. վավերագրական ֆիլմ

Հանրային լրագրության ակումբը պատրաստել է վավերագրական ֆիլմ, որը ներկայացնում է հունիսի 23-ի (2015թ.) դեպքերը: Ֆիլմը պատմում է ոստիկանների` Բաղրամյան պողոտան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարներից ազատելու գործողությունների ու այդ օրվա զարգացումների մասին:  

Ֆիլմի հիմքում ցույցի մասնակիցների, իրավապաշտպանների հետ հարզացրույցներն են և արխիվային նյութերը:  

Ֆիլմի լեզուն հայերենն է` ռուսերեն և անգլերեն լուսատողերով:

Ֆիլմի շնորհանդեսը տեղի ունեցավ Նոյեմբերին, ցուցադրություն-քննարկումներ կազմակերպվեցին ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մի քանի մարզում`

Վանաձորում, Գյումրիում, Մարտունիում, Արմավիրում:

Ֆիլմը ցուցադրվել է դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների վերաբերյալ HuRiCamp չկոնֆերանսին:

Ֆիլմի ցուցադրություն է տեղի ունեցել նաև ԱՄՆ-ում, USC Institute of Armenian Studies կենտրոնում,  համալսարանի /USC/` ԱՄՆ-ի  տարբեր նահանգներից ժամանած նախկին հայ ուսանողների, շրջանավարտների համար: 

Ֆիլմը պատրաստվել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:

Ֆիլմի Trailer-ը

Ֆիլմի հայերեն տարբերակը

Ֆիլմի անգլերեն տարբերակը/English version

Ֆիլմի ռուսերեն տարբերակը/Русская версия

Print Friendly and PDF