Թվապատում 2015 մրցույթի հաղթողներից է Լիլիթ Առաքելյանը

«Հանրային լրագրության ակումբ»-ի «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Լիլիթ Առաքելյանի «Հաջողակը՝ մանկատնից. երբ մանկատունը ոչ թե մեկուսացման, այլ նոր դռներ բացելու միջոց է դառնում» հոդվածը, որը պատրաստվել էր Հանուն Հավասար Իրավունքների նախաձեռնության շրջանակներում և հրապարակվել Aravot.am-ում, արժանացել է «Թվապատում 2015. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի գլխավոր մրցանակին՝ Homo Agendi (Գործող անձ) անվանակարգում:

Հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Շնորհավորում ենք ինչպես Լիլիթին, այնպես էլ նյութի հերոսին` Սրբուհի Աղաբաբյանին:

Մրցույթը կազմակերպել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Ծրագիրը համատեղ իրականացնում էին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:

Print Friendly and PDF