Տեղային զարգացման մասնագետի «կարելի» ու «չի կարելի»-ները

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի հայ-թուրքական ծրագրի ավագ ղեկավար Էսթեր Հակոբյանը բանախոսել է TEDxYerevanChange-ին և ներկայացրել տարբեր զարգացման կազմակերպություններում իր փորձառությունը, այդ թվում` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի, Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF):  

Էսթեր Հակոբյանը ներկայացնում է իր անձնական պատկերացումները և անդրադառնում մի շարք հարցերի, որոնք սովորաբար առաջանում են զարգացման ոլորտով զբաղվելիս:

Մեր գործընկերոջ ելույթը TEDx Yerevan-ին դիտեք այստեղ:

Առաջին TEDxChange միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանում 2013թ.-ին ապրիլի 6-ին:

Կոնֆերանսի հիմնական նպատակը ունիկալ գաղափարների տարածումն է՝ «գաղափարները արժանի են տարածման», ընտրված ելույթները հասանելի են կոնֆերենսի կայքից։ Ելույթների թեմաները բազմազան են՝ գիտություն, արվեստ, դիզայն, քաղաքագիտություն, մշակույթ, բիզնես, գլոբալ խնդիրներ, տեխնոլոգիաներ և ժամանց։ Ներկայացնողին տրվում է առավելագույնը 18 րոպե ժամանակ ներկայացնելու իր գաղափարները։

TEDx-ը համարվում է TED-ի ծրագրերից, որը թույլ է տալիս մարդկանց կամ խմբերի տարբեր երկրներում, քաղաքներում, համալսարաններում, հասարակական կազմակերպություններում կազմակերպել TED-ի ոճի համաժողովներ։ 
 

Print Friendly and PDF