Նոր մեդիայի առանձնահատկությունները

 «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդա Մուրադյանը մասնակցել է առաջին հայկական ինտերնետ կառավարման համաժողովի` ArmIGF 2015-ի «Նոր մեդիա» թեմայով քննարկմանը:

Քննարկումը ներառել է հետևյալ թեմաները

– Նոր մեդիայի ազդեցությունը ավանդական մամուլի վրա. դրական և բացասական զարգացումները:
– Ինչպե՞ս են առնչվում զանգվածային լրատվության մասին օրենքը, ՀՀ այլ օրենքները նոր մեդիայի շուրջ առաջացող խնդիրների հետ:
– Միջազգային փորձ. ի՞նչ լուծումներ կան նոր մեդիայի կարգավորման հարցում:
– Ինչպե՞ս են առնչվում մարդու իրավունքները, ազգային անվտանգությունը նոր մեդիայի ոլորտում անանունության, աղբյուրների բացահայտման հետ:

Դիտեք քննարկման վերաբերյալ ռեպորտաժն այստեղ:

Առաջին Ինտերնետ կառավարման համաժողովը տեղի ունեցավ 2015թ. սեպտեմբերի 7-8-ին, Երևանում:

Համաժողովի հիմնական նպատակն էր տրամադրել բաց և թափանցիկ հարթակ բոլոր շահառու ներկայացուցիչներին, բարձրաձայնել և քննարկել Ինտերնետ կառավարմանն առնչվող հարցերը, ազատ արտահայտվելու հնարավորություն տրամադրել լայն հանրությանը, ուղղորդել քննարկումների արդյունքում ձևավորված ուղերձը համապատասխան ատյաններին:

Առաջին հայկական Ինտերնետ կառավարման համաժողովը` ArmIGF 2015 կազմակերպվել էր «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության, ինչպես նաև«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի աջակցությամբ:

Print Friendly and PDF