«Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագիծ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում

Եթե դուք 9-10 դասարանի աշակերտ եք և 

ունեք վառ երևակայություն, եռանդուն եք և նախաձեռնող

    ցանկանում եք ձեր համայնքում նոր և դրական փոփոխություններ տեսնել

    պատրաստ եք առաջարկել հետաքրքիր և նորարական գաղափարներ 

    նախաձեռնել և իրագործել այնպիսի գաղափարներ, որոնք կբարելավեն համայնքի կյանքը

    մասնակցել հետաքրքիր վարպետաց դասերի և դասընթացների, ապա

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու

«Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծին

«Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագիծն ուղղղված է համայնքային կյանքի փոփոխությանը նպաստող ամենավառ ցանկությունների իրականացմանը:

 Միգուցե դա լինի հենց քո՞ գաղափարի կյանքի կոչումը…

Առաջարկիր և նախաձեռնիր այնպիսի գաղափարներ, որոնք կբարելավեն համայնքային կյանքն ու միջավայրը:

Իսկ ի՞նչ է անհրաժեշտ անել:

Ծրագրի սկզբում քո առաջադրանքն է լինելու շարադրություն-առաջարկների տեսքով

ներկայացնել նորարարարական և հետաքրքիր լուծումներ վարչական շրջանում/համայնքում առկա տարբեր խնդիրների վերաբերյալ: Շարադրությունները կդիտարկվեն մրցութային կարգով՝ անկախ ժյուրիի կողմից:

Ամեն ինչ շատ պարզ է

Եթե դու ունես հետքրքիր և նորարար մտքեր, բայց չունես դրանք առաջարկելու և շարադրելու հմտություններ, հոգ չէ.  ստեղծարար մտքերի, լրագրության և այլ թեմաներով վարպետաց դասերի շնորհիվ դու կսովորես՝ ինչպես ձևակերպել և ներկայացնել քո գաղափարը:
 

Բոլոր ուշագրավ շարադրությունները տեղ կգտնեն  Իմ լուրերը՝ Mynews.am կայքում:

Հետո՞

Յուրաքանչյուր վարչական շրջանի համար կընտրվի եղած առաջարկներից մեկական լավագույն գաղափար ժյուրիի կողմից ։

Վերջում

Լավագույնը համարված գաղափարը կյանքի կկոչի աշակերտն ինքը՝ հատուկ աշխատանքային թիմի եւ մեր կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

«Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագիծը իրականացնում է Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ)` Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների  դեսպանատան ժողովրդավարության դրամաշնորհի շրջանակներում:

Հղումներ՝

www.pjc.am

www.mynews.am

www.armenia.usembassy.gov

 

Լուսանկարը` Դավթաշեն վարչական շրջանի Ֆեյսբուքյան էջի:

Print Friendly and PDF