«#electricyerevan 2015» ցուցահանդես և «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» ֆիլմի շնորհանդես

Նոյեմբերի 12-ին, ժամը 18:00-ին, Ժուռնալիստների միության ցուցասրահում (հասցե` Պուշկին  3/1ա) տեղի կունենա «#ElectricYerevan 2015» ֆոտոցուցահանդեսի բացումը և դրա շրջանակներում ժամը 19:00-ին «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:

Ցուցահանդեսը «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչների ստեղծած յուրօրինակ ֆոտոակնարկն է ս.թ. հունիսի 22-ից մինչեւ հուլիսի 6-ը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: 

Ֆիլմն անդրադառնում է Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի վաղ առավոտյան ծավալված դեպքերին եւ զարգացումներին` ականատեսների աչքերով, ինչպես նաեւ ներառում է հարցազրույցներ Ոստիկանության, ՄԻՊ գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ֆիլմը և ցուցահանդեսը հնարավոր է դարձել իրականացնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:

Ցուցահանդեսի հետ կապված հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել Ֆոտոլուր (+374 10) 56 28 41: Էլ փոստ` info@photolure.am:

Ֆիլմի շնորհանդեսի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել Հանրային լրագրության ակումբ  (+374 60) 505 898, (+374 99) 755 898: Էլ փոստ` info@pjc.am: 

Print Friendly and PDF