«Մտածում ենք ստեղծագործաբար» վարպետաց դասի տեսանյութը և պրեզենտացիան

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում գործող դպրոցների բարձր դասարանների աշակերտները ստեղծարարությամբ հագեցած օրեր անցկացրեցին:

Նոյեմբերի 12-ին և 13-ին նրանք մասնակցեցին վարպետաց դասերի, որոնք ուղղված էին օգնելու աշակերտներին զարգացնել ստեղծագործ մտածողությունը և առաջարկել համայնքային կյանքում դրական փոփոխությունների իրագործմանն ուղղված նորարար և հետաքրքրական գաղափարներ:

Աշակերտները ծանոթացան` ինչ է ստեղծարարությունը, ինչպես են ստեղծարար գաղափարներն առաջանում, ինչ քայլեր են դրանց համար անհրաժեշտ:

Այստեղ և այստեղ կարող եք ծանոթանալ դասընթացի ժամանակ ներկայացված պրեզենտացիաներին:

Կարդացեք Mynews.am-ի հանրային թղթակից Արմինե Թումանյանի նյութը վարպետաց դասի մասին:

Ստեղծագործ մտածողության զարգացմանն ուղղված դասընթացը վարում էին "Awesome" հիմնադրամի երևանյան մասնաճյուղի անդամներ Աննա Վասիլյանը և Հովհաննես Աղաջանյանը:

Վարպետաց դասերն իրականացվեցին «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծի շրջանակում:

Print Friendly and PDF