«Սկսենք նորից» հաղորդմանն են հյուրընկալվել «Հեքըթոն[ՅԱՆ] Մանկություն 2015» կազմակերպիչները

Նոյեմբերի 19-ին Կենտրոն հեռուստաընկերության «Սկսենք նորից» հաղորդմանն էին հյուրընկալվել «Հեքըթոն[ՅԱՆ] Մանկություն 2015» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթի կազմակերպիչները:

Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կրթական ծրագրերի համակարգող Սոնա Մարտիրոսյանը ներկայացրեցին ամենամյա, արդեն 5-րդ տարին անցկացվող մրցույթի մանրամասները:

Հաղորդման տեսագրությունը դիտեք այստեղ:

«Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015»-ը իրականացնում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը` Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցութամբ:

«Հեքըթոն[ՅԱՆ] 2015»-ը չունի որևէ թեմատիկ ուղղվածություն, և մասնակից թիմերը կարող են առաջարկել լուծումներ՝ ցանկացած տեղական և միջազգային խնդրի համար ցանկացած հարթակում։

«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015»-ը անցկացվելու է Վանաձոր քաղաքում, որտեղ ՀՀ Կառավարության, Համաշխարհային բանկի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ տեղի են ունենում մեծածավալ աշխատանքներ Վանաձորը տեխնոլոգիական կենտրոն դարձնելու ուղղությամբ։

Print Friendly and PDF