Սովորում ենք թղթակցել. 2-րդ վարպետաց դաս

Պատրա՞ստ եք հաջորդ վարպետաց դասին:

Երկրորդ վարպետաց դասը նվիրված է քաղաքացիական լրագրությանը:

«Լրագրողներ հանուն ապագայի» Հ/Կ նախագահ Սուրեն Դեհերյանը կօգնի մեզ հասկանալ, թե ինչ է հանրային թղթակցությունը, ինչպես կարող ենք թղթակցել, ինչ է անհրաժեշտ դրա համար, ինչպես կարող ենք թղթակցությամբ բարձրաձայնել համայանքային խնդիրներ:

Ինչպես առաջին վարպետության դասը, սա նույնպես կանցնի շատ ինտերակտիվ և հետաքրքիր ձևով:

Դավթաշեն վարչական շրջանում վարպետաց դասը կիրականացվի Ա. Նավասարդյանի անվան հ. 196 հիմնական դպրոցում (նոյեմբերի 30, ժամը 13:30): Աջափնյակ վարչական շրջանում անցկացվող դասընթացի օրվա և ժամի մասին շուտով կնշենք:

Դասընթացի տեսագրությունը հասանելի կլինի Pjc.am կայքում:

Վարպետաց դասերը տեղի են ունենում «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծի շրջանակում: 

Print Friendly and PDF