«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը հետաքրքիր և արժեքավոր մրցանակներ է խոստանում մասնակիցներին

«Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթի կազմակերպիչները և գործընկերները հետաքրքիր և արժեքավոր մրցանակներ են նախատեսում նորարար և տեխնոլոգիական տեսանկյունից հետաքիքիր գաղափարներ առաջարկող թիմերի համար։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն ՀայաստանըՁեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի,  Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ նախաձեռնելով այս մրցույթը, նպատակ ունի երիտասարդներին խրախուսել զբաղվել տեխնոլոգիական ձեռներեցությամբ և մշակել հետաքրքիր լուծումներ տարբեր ոլորտների խնդիրների համար։
 
Մրցույթին մասնակցելու համար այս պահին հայտ են ներկայացրել 30-ից ավելի թիմեր Երևանից, Գյումրուց, Վանաձորից, Գավառից, Իջևանից, սակայն դիմումներ դեռ շարունակվում են ընդունվել։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ-ի դեկտեմբերի 4-ը:

Հեքըթոն [ՅԱՆ]-ին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ հետևյալ հղումով՝ http://bit.ly/1HxPU2k։ Ունենալով խորհրդանշական անվանում «մանկություն»՝ մրցույթը նախատեսված չէ երեխաների համար և չունի նաև թեմատիկ ուղղվածություն։ Հայտնվելով դպրոցում՝ մասնակիցները հնարավորություն կունենան վերադառնալ իրենց մանկություն և օգտագործելով իրենց մանկական ստեղծարարությունը՝ մշակել տեխնոլոգիական լուծումներ տարբեր ոլորտների խնդիրների համար։

Հայաստանյան լավագույն մասնագետներից կազմված ժյուրին, մրցույթի վերջում ծանոթանալով ներկայացված պրոդուկտներին, կորոշի լավագույններին՝ որպես ընտրության չափանիշ կիրառելով 24 ժամում արված աշխատանքը և գաղափարի նորարարությունը և հետաքրքիր լինելը։
 
Այս տարի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հատուկ ուշադրության է արժանացնելու փոքր և միջին ձեռնարկությունների համար ամպային տիրույթում լուծումներ (cloud-based solutions) առաջարկող թիմերին։

Մասնավորապես, լավագույն 1-2 թիմերը, ովքեր կներկայացնեն տարբեր ոլորտների փոքր բիզնեսների առօրյան հեշտացնող գաղափարներ և լուծումներ, կենտրոնի կողմից կարժանան 400,000 ՀՀ դրամ մրցանակի, ինչպես նաև կենտրոնի ռեսուրսներից օգտվելու հնարավորություն՝ իրենց գաղափարը կյանքի կոչելու համար։ «Կենտրոնի կողմից տրամադրվող աջակցությունը միայն դրամական մրցանակով չի սահմանափակվի։

Մենք պատրաստ ենք թիմերին աջակցել բիզնես մենթորությամբ և տեխնոլոգիական ռեսուրսներով` նրանց գաղափարը պատրաստի պրոդուկտ դարձնելու և տեղական և միջազգային շուկաներում  վաճառելու համար։», - նշում է Արտաշես Վարդանյանը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրենը։ Ի հավելումն, երկու հետաքրքիր ստարտափերի կենտրոնը կընդգրկի ստարտափ աքսելերացիայի ծրագրում:

Միջոցառմանը հատուկ աջակցություն է ցուցաբերում նաեւ ԱՄՆ-ում գործող հեղինակավոր Knight – Mozilla OpenNews հիմնադրամը:

Հիմնադրամի անունից Հանրային լրագրության ակումբը խրախուսական դրամական մրցանակ կշնորհի հետաքննական լրագրությանը/մեդիային աջակցող ամենահետաքրքիր եւ օգտակար գործիքի դրա դեմո տարբերակը մշակած թիմին:

«Ի թիվս այլ ընտրության չափանիշների, մասնավորապես հաշվի են առնվելու գաղափարի իրատեսականությունն ու կիրառելիությունը Հայաստանյան մեդիա դաշտում, նորարարությունն ու թիմի՝ նածագիծը զարգացնելու հաստատակամությունը:

Նախատեսված պարգեւին կավելանա նաեւ ԱՄՆ դեսպանատան կողմից տրամադրված խրախուսական մրցանակներից մեկը», - ասում է Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը:
 
«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթի անցկացման գործում մեծ ներդրում ունի «ԱրմենՏել ընկերությունը» (Beeline ապրանքանիշով): Ի հավելումն, ինտերնետի ապահովմանը, հաղթող երեք մասնակիցներին շնորհելու է հատուկ մրցանակ  ընկերության կողմից։
 
Տեխնոլոգիական զարգացմանը մեծապես նպաստող ԱՄՆ դեսպանատունը հատուկ մրցանակներ է սահմանել մրցույթի երիտասարդ մասնակիցների համար՝ խրախուսելով նրանց առաջին քայլերը ձեռներեցության ոլորտում։
 
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կհոգա նաև մասնակիցների տեղափոխումը Երևան և Գյումրի քաղաքներից, որի մասին գրանցված մասնակիցները կտեղեկացվեն լրացուցիչ։
 
«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը կազմակերպվում է Համաշխարհային բանկի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Արմենտել ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշով), Knight-Mozilla OpenNews-ի, Վանաձորի N17 և 5 ավագ դպրոցների և ggTaxi-ի աջակցությամբ։
 
###
 
Ի˚նչ է Հեքըթոնը
Սիլիկոնյան հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չծրագրավորողների, այսինքն` այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել:
 
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսել է իրականացնել այս մրցույթը դեռևս 2011թից։ Առաջին Հեքըթոն[ՅԱՆ]-ին մասնակցել է 32 թիմ՝ ավելի քան 150 մասնակցով: Մրցույթի հանդեպ հետաքրքրությունը գնալով մեծանում է տարեց տարի։ 2012թ Նորարարություն խորագրով Հեքըթոն[ՅԱՆ]-ին  մասնակցում էր արդեն 35 թիմ: 2013թ Թռիչք անվանումով Հեքըթոն[ՅԱՆ]-ը տեղի ունեցավ Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայում, որին աննախադեպ քանակի դիմում-հայտեր էին ստացվել։ 2014թին Innoweek-ի շրջանակում կայացած Հեքըթոն[ՅԱՆ]ին մասնակցեցին
 58 թիմ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Իջևանից։
 
Հեքըթոն[ՅԱՆ]-ին հաղթած բոլոր նախագծերին տրվել  են դրամական մրցանակներ, առաջարկվել են համագործակցության և ֆինանսավորման հնարավորություններ։ 
 
Ի˚նչ ենք ակնկալում
Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, հավելվածներ կամ լուծումներ, որոնք հայաստանյան և միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն:

 
Print Friendly and PDF