#electricyerevan. վավերագրական ֆիլմը կներկայացվի HuRiCamp 2015-ին

Հանրային լրագրության ակումբի կողմից պատրաստված #electricyerevan. վավերագրական ֆիլմը կցուցադրվի մարդու իրավունքների վերաբերյալ HuRiCamp չկոնֆերանսին:

HuRiCamp չկոնֆերանսին ընկերական և համագործակցային մթնոլորտում տարբեր ոլորտներ ներկայացնող մարդու իրավունքների ակտիվիստներ և պաշտպաններ կքննարկեն մարդու իրավունքներին առնչվող տարատեսակ հարցեր, ինչը միտված է ուսուցանման, փորձի փոխանակման և համագործակցության խթանման: Օրակարգը կձևավորվի հենց մասնակիցների կողմից: 

#electricyerevan. վավերագրական ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա 17:20 - 17:50-ի ընթացքում:

Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների կապված Ձեր գաղափարները, լուծումները, մարտահրավերները և ձեռքբերումները կարող եք կիսել` միանալով միջոցառմանը դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-18:00 Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փարամազ Ավեդիսյան մասնաշենքում, #106E: 

HuRiCamp չկոնֆերանսի մասին մանրամասն կարդացեք այստեղ:

Print Friendly and PDF