«#electricyerevan 2015» ցուցահանդեսի բացում և «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» ֆիլմի ցուցադրություն Գյումրիում

Դեկտեմբերի 19-ին, ժամը`13:00-ին, Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում (հասցե՝ Աբովյան փող., 143 շենք, ք. Գյումրի) տեղի կունենա «#electricyerevan 2015» ֆոտոցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan.  ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական  ֆիլմի ցուցադրությունը:

Ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչև դեկտեմբերի 21-ը, «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչների ստեղծած յուրօրինակ ֆոտոակնարկն է ս.թ. հունիսի 22-ից մինչեւ հուլիսի 6-ը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: 

Ֆիլմն անդրադառնում է Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի վաղ առավոտյան ծավալված դեպքերին եւ զարգացումներին` ականատեսների աչքերով, ինչպես նաեւ ներառում է հարցազրույցներ Ոստիկանության, ՄԻՊ գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ֆիլմը և ցուցահանդեսը հնարավոր է դարձել իրականացնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:

Ցուցահանդեսի հետ կապված հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել Ֆոտոլուր (+374 10) 56 28 41: Էլ փոստ` info@photolure.am:

Ֆիլմի շնորհանդեսի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել Հանրային լրագրության ակումբ  (+374 60) 505 898, (+374 99) 755 898: Էլ փոստ` info@pjc.am: 

Print Friendly and PDF