2-րդ վարպետաց դաս. «Սովորում ենք թղթակցել. քաղաքացիական լրագրություն»

Մեդիա գործիքներին և դրանց էվոլյուցիային, հանրային թղթակցության սկզբունքներին ծանոթացան Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների դպրոցների բարձր դասարանների աշակերտները:

«Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծի շրջանակներում իրականացվող վարպետաց դասը թվով երկրորդն էր:

Դասընթացն անցկացնում էր «Լրագրողներ հանուն ապագայի» Հ/Կ նախագահ Սուրեն Դեհերյանը, ով օգնեց աշակերտներին հասկանալ, թե ինչպես է ընթացել մեդայի զարգացումը, ինչ է հանրային թղթակցությունը, ինչպես կարող են թղթակցել, ինչ է անհրաժեշտ դրա համար, ինչպես կարող են թղթակցությամբ բարձրաձայնել համայանքային խնդիրներ:

Դասընթացի պրեզենտացիան հասանելի է այստեղ:

Հաջորդ դասընթացի մասին տեղեկատվություն ստանալու համար հետևեք Pjc.am-ին:

 

 

Print Friendly and PDF