«#electricyerevan 2015» ցուցահանդեսի բացում և «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» ֆիլմի ցուցադրություն Մարտունիում

Դեկտեմբերի 23-ին, ժամը`13:00-ին, Մարտունի քաղաքում՝ Ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում (հասցե՝ Շահումյան 12, ք. Մարտունի)տեղի կունենա «#electricyerevan 2015» ֆոտոցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan.  ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական  ֆիլմի ցուցադրությունը:

Ցուցահանդեսը «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչների ստեղծած յուրօրինակ 

ֆոտոակնարկն է ս.թ. հունիսի 22-ից մինչեւ հուլիսի 6-ը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: 

Ֆիլմն անդրադառնում է Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի վաղ առավոտյան ծավալված դեպքերին եւ զարգացումներին` ականատեսների աչքերով, ինչպես նաեւ ներառում է հարցազրույցներ Ոստիկանության, ՄԻՊ գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ֆիլմը և ցուցահանդեսը հնարավոր է դարձել իրականացնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:

Print Friendly and PDF