Առցանց հասանելի է «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը

Հանրային լրագրության ակումբի Youtube-յան ալիքում հասանելի է «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը` 3 լեզվով` հայերեն, անգլերեն, ռուսերեն:

2015թ. հունիսի 23-ի վաղ առավոտյան, 05:30-ի սահմաններում Հայաստանի ոստիկանությունը, օգտագործելով հատուկ միջոցներ, բացեց Երևանի Բաղրամյան պողոտան, որտեղ հունիսի 22-ից նստացույց էին անցկացնում «Ոչ թալանին» նախաձեռնության հայտարարած բողոքի ակցիային միացած մարդիկ: 

Այս ֆիլմը փորձ է՝ ներկայացնելու հունիսի 23-ի իրադարձությունները ականատեսների աչքերով և ամբողջականացնելու հայաստանյան իրավապաշտպանների գնահատականը այդ իրադարձությունների վերաբերյալ: 

Ֆիլմը հիմնված է հարցազրույցների վրա: 

Ֆիլմը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբ հ/կ կողմից Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ:

Ֆիլմի հայերեն տարբերակը.

 

Ֆիլմի անգլերեն տարբերակը/English version

 

Ֆիլմի ռուսերեն տարբերակը/Русская версия

Print Friendly and PDF