Գլխավոր և երեք խրախուսական մրցանակ տարբեր անվանակարգերում՝ «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» նախագծի մասնակիցների համար

Սիրելի' մասնակից, շարունակիր ակտիվորեն բարձրաձայնել քո համայնքում առկա խնդիրների/ցանկալի բարելավումների մասին:

Շարադրություն-առաջարկների մրցույթի վերջնաժամկետը մոտենում է:

Գրի'ր քո առաջարկները, եղի'ր նորարար և ստեղծագործ:

Միգուցե հենց դո՞ւ լինես գլխավոր մրցանակակիրը կամ խրախուսական անվանակարգերից մեկի հաղթողը:

 

Ներկայացնում ենք համայնքային կյանքի զարգացմանն ուղղված շարադրություն-առաջարկների մրցույթի գլխավոր և խրախուսական մրցանակները:

 

Գլխավոր մրցանակ «Համայնքային կյանքի բարելավմանն ուղղված լավագույն գաղափար» անվանակարգում

Կտրվի այն մասնակցին, ում շարադրություն-առաջարկը առավելագույնս կհամապատասխանի հետևյալ չափանիշներին:

  • Համայնքային խնդրի բացահայտում և բարձրաձայնում
  • Խնդրի ճշգրիտ նկարագրություն
  • Խնդրի լուծման անհրաժեշտություն և կարևորություն
  • Խնդրի լուծման իրատեսականություն

Մրցանակը` Համայնքային կյանքի բարելավմանն ուղղված գաղափարի իրագործում:

 

Խրախուսական մրցանակներ

Մրցանակ. «Լավագույն ստեղծագործական գաղափար» անվանակարգում

Կտրվի այն մասնակցին, ում ներկայացրած գաղափարն առավելագույնս կհամապատասխանի հետևյալ չափանիշներին.

  • Ինքնատիպ և զարմացնող
  • Էսթետիկ առումով գեղեցիկ
  • Կիրառական և հանրօգուտ:

 

Մրցանակ «Լավագույն շարադրանք» անվանակարգում

Կտրվի այն մասնակցին, ում գաղափարի շարադրանքն առավելագույնս կհամապատասխանի հետևյալ չափանիշներին՝

  • Գրագետ և անկաշկանդ գրավոր խոսք, ընդգրկուն բառապաշար,
  • Շարադրանքի կուռ և տրամաբանված կառուցվածք,
  •  Ոճի և թեմայի ճիշտ համադրություն,
  • Խնդիրը և/կամ լուծումը դիպուկ, ըստ էության ներկայացնելու ունակություն:

 

Մրցանակ. «Լավագույն համադրություն» անվանակարգում

Կտրվի այն մասնակցին, ում կհաջողվի իր շարադրության մեջ առավելագույնս համադրել/զուգակցել ստորև բերված չափանիշները. 

  •  Համայնքային հետաքրքիր/կարևոր/հրատապ խնդրի վերհանում
  •  Խնդրի կրեատիվ լուծման եղանակ, այդ թվում ոչ տեքստային /մեդիա/ գործիքների կիրառում
  •  Խնդրի արդյունավետ լուծման եղանակ
  •  Շարարդրության գրագետ, գրավիչ և  ճիշտ կառուցվածքով ոճ:

Խրախուսական երեք անվանակարգերի մրցանակային ֆոնդը ներառում է`

Էլեկտրոնային ընթերցիչ,  «Սթիվ Ջոբս»-ի կենսագրականը ներկայացնող գիրք, iPod և այլ արժեքավոր մրցանակներ:

 

Print Friendly and PDF