«Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015»-ի համար Knight-Mozilla OpenNews-ի կողմից նախատեսված մրցանակն այս տարի չսպառվեց

Հանրային լրագրության ակումբը հանդիպեց «Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015»-ի հաղթող թիմերի հետ` մանրամասն ծանոթանալու Հեքըթոն [ՅԱՆ]-ի ընթացքում նրանց առաջարկած սթարթափ գաղափարներին:

Հանրային լրագրության ակումբը Knight-Mozilla OpenNews հիմնադրամի կողմից սահմանել էր խրախուսական դրամական մրցանակ հետաքննական լրագրությանը/մեդիային աջակցող ամենահետաքրքիր եւ օգտակար գործիքի դեմո տարբերակը մշակած թիմի համար:

Սակայն, թիմերի ներկայացրած գաղափարներից ոչ մեկը լրագրության ու մեդիա դաշտի զարգացման հետ, ցավոք, աղերսներ չուներ, այդ պատճառով Knight-Mozilla OpenNews-ի կողմից նախատեսված մրցանակն այս տարի չսպառվեց: 

Փոխարենը` Հանրային լրագրության ակումբը թիմերին առաջարկեց աջակցել` դիմելու հետևյալ աքսելերատորին, եթե ունեն այնպիսի ամբիցիոզ պլաններ, ինչպիսիք են` Սիլիկոնյան հովտում հիմնադրվելն ու այդ միջավայրում սթարթափ ունենալը:
 
Հանրային լրագրության ակումբը թիմերին նաև աջակցություն կցուցաբերի հանրային իրազեկման աշխատանքների իրականացմամբ:

 

Print Friendly and PDF