Գործնական դասընթաց. «Առցանց ուղիղ հեռարձակում և հանրային իրազեկում»

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հրավիրում է մարզերում գործող հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական ակտիվ խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու «Առցանց ուղիղ հեռարձակում և հանրային իրազեկում» թեմայով գործնական դասընթացին:

Միջոցառման ընթացքում մասնակիցները կծանոթանան սոցիալական մեդիան որպես հանրային իրազեկման արդյունավետ գործիք կիրառելու եւ արդյունավետ  մեդիա արշավներ կազմակերպելու գործնական հմտություններին, նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների ու գործիքների կիրառմանը, կմասնակցեն գործնական առաջադրանքների ու խմբային աշխատանքների:

Դասընթացը մասնավորապես կներառի հետևյալ թեմաները՝

  • առցանց ուղիղ հեռարձակման կազմակերպում (livestream)
  • հանրային իրազեկման  աշխատանքների կազմակերպում սոցիալական մեդիայում
  • մամլո հաղորդագրություն, մուլտիմեդիա պատմություն ստեղծելու հմտություններ

Դասընթացի մասնակիցները կփորձեն ինքնուրույն կիրառել ձեռք բերված հմտությունները գործնական առաջադրանքների ժամանակ: 

Դասընթացը կվարեն Հանրային լրագրության ակումբի Մեդիա կենտրոն ծրագրի ներկայացուցիչները:

Դասընթացը նախատեսվում է անցկացնել հունիսի 8-ին և 10-ին երկու տարբեր խմբերի համար, Երևանում Հանրային լրագրությանակումբի գրասենյակում (Սարյան 30, երկրորդ հարկ):

Հունիսի 8-ի դասընթացին մասնակցելու համար լրացրե՛ք այս հայտը:

Հունիսի 10-ի դասընթացին մասնակցելու համար լրացրե՛ք այս հայտը:

Միջոցառման վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ հետռախոսահամարներով՝ +37460 505 898, +37499 755 898 7 և էլ. հասցեով՝ info@pjc.am:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2016-ի մայիսի 15-ը:  

 

Print Friendly and PDF