ՀԼԱ համագործակցությունը ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի հետ

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը նախաձեռնել է ստեղծել ձեռնարկությունների հետ ԵՊՀ համագործակցության ինտերնետային պորտալ (http://www.ysu.am/cooperation/):

Հանրային լրագրության ակումբը որպես ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի գործընկեր կազմակերպություն նույնպես ընդգրկված է վերոնշյալ պորտալում:

Ձեռնարկությունների հետ ԵՊՀ համագործակցության ինտերնետային պորտալում ներկայացված են ԵՊՀ գործընկեր ձեռնարկությունների տվյալների բազան, իրականացված աշխատանքները, ինչպես նաև հայտարարություններ` պրակտիկաների, աշխատանքային հնարավորությունների, դասընթացների վերաբերյալ:

Հունիսի 9-ին ԵՊՀ պատմության թանգարանում տեղի ունեցավ պորտալի շնորհանդեսը:

«Հայաստանի Հանրապետության ներկա սոցիալ-տնտեսական զարգացումները, երիտասարդ մասնագետների աշխատանքային շուկայի պայմանները պահանջում են նորովի դիտարկել բուհ-ձեռնարկություն փոխգործակցությունը: Երևանի պետական համալսարանը, արձագանքելով նշված մարտահրավերներին, շարունակում է ընդլայնել ձեռնարկությունների հետ բազմակողմանի համագործակցությունը ի նպաստ ուսանողների և շրջանավարտների կարիերայի խթանման և մրցունակության բարձրացման»,- նշված է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հաղորդագորթյան մեջ:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը հույս է հայտնում, որ հետագայում ՀԼԱ-ի հետ համագործակցությունը կընդլայնվի՝ ի նպաստ ուսանողների և ապագա շրջանավարտների մասնագիտական և գործնական կարողությունների կատարելագործման և, ինչու ոչ, նաև ընկերության մարդկային ռեսուրսների զարգացման:

Print Friendly and PDF