Անցկացվեց «Առցանց ուղիղ հեռարձակում և հանրային իրազեկում» թեմայով գործնական դասընթաց

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հունիսի 10-ին մարզերում գործող հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական ակտիվ խմբերի ներկայացուցիչների համար անցկացրեց «Առցանց ուղիղ հեռարձակում և հանրային իրազեկում» թեմայով գործնական դասընթաց:

Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացան հանրային կապերի էությանը և հասարակական կազմակերպությունում դրա նշանակությանը, սոցիալական մեդիան որպես հանրային իրազեկման արդյունավետ գործիք կիրառելու եւ արդյունավետ  մեդիա արշավներ կազմակերպելու գործնական հմտություններին, նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների ու գործիքների կիրառմանը, մասնակցեցին գործնական առաջադրանքների ու խմբային աշխատանքների:

Դասընթացը մասնավորապես ներառեց հետևյալ թեմաները՝

• Հանրային կապեր, PR-ի դերը հասարական կազմակերպությունում
• Առցանց ուղիղ հեռարձակման կազմակերպում (livestream)
• Սոցիալական մեդիայի դերը, արդյունավետ հանրային իրազեկման գործիքներ 

Դասընթացավարներն էին`

Նոնա Մելքոնյան, Հանրային կապերի մասնագետ, ԵՊՀ դոցենտ
Արփիկ Գրիգորյան, News Deeply ընկերության գործադիր տնօրեն, սոցիալական մեդիայի մասնագետ
Արփինե Արզումանյան, Մեդիա կենտրոն ծրագրի կայքի խմբագիր 

Print Friendly and PDF