«Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմի դիտում-քննարկում Հանրային լրագրության ակումբում

Հուլիսի 18-ին, ժամը 19:30 Հանրային լրագրության ակումբում (Սարյան 30, 2-րդ հարկ) տեղի կունենա ամերիկաբնակ հայ կինոռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմի դիտումը, որին կհաջորդի քննարկում ֆիլմի կինոռեժիսոր Նարե Մկրտչյանի հետ:

Ֆիլմի հերոսուհին թուրք կին է, որը երկար տարիներ հետո բացահայտում է, որ արմատներով հայ է:

Ցեղասպանության հետևանքներին անդրադարձող ֆիլմի հիմքում մի կողմից տառապող, մյուս կողմից ցեղասպանությունը հերքող կնոջ` Մայայի ինքնության, ինքնորոշման, նրա հոգում ընթացող հակադիր ապրումներն ու բացահայտումներ են: 

«Տան մյուս կողմը» փաստագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016թ. ապրիլին Գլենդելի MGN Five Star Cinema-ում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Ֆիլմը ստեղծվել է օսկարակիր պրոդյուսերի կողմից:
Ֆիլմը ցուցադրվելու է նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին հուլիսի 13-ին և 15-ին:

Ֆիլմի վերաբերյալ կինոռեժիսոր Նարե Մկրտչյանի հետ հարցազրույցը կարդացեք այստեղ:

Ֆիլմի քննարկումը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի Հանրային լրագրության ակումբի Youtube-յան ալիքով

Քննարկման ժամանակ կապահովվի հայերեն-անգլերեն և անգլերեն-հայերեն հաջորդական թարգմանություն:

Ֆիլմի դիտում-քննարկման մուտքն ազատ է:

Print Friendly and PDF