Հուլիսի 18-ին Հանրային լրագրության ակումբում (Սարյան 30, 2-րդ հարկ) տեղի ունեցավ ամերիկաբնակ հայ կինոռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմի դիտումը, որին հաջորդեց քննարկում ֆիլմի կինոռեժիսոր Նարե Մկրտչյանի հետ:
Ֆիլմի քննարկումը ուղիղ հեռարձակմամբ հասանելի էր Հանրային լրագրության ակումբի Youtube-յան ալիքով: Դիտեք ամբողջական տեսանյութն այստեղ:
Ֆիլմի հերոսուհին թուրք կին է, որը երկար տարիներ հետո բացահայտում է, որ արմատներով հայ է:
Ցեղասպանության հետևանքներին անդրադարձող ֆիլմի հիմքում մի կողմից տառապող, մյուս կողմից ցեղասպանությունը հերքող կնոջ` Մայայի ինքնության, ինքնորոշման, նրա հոգում ընթացող հակադիր ապրումներն ու բացահայտումներ են:
«Տան մյուս կողմը» փաստագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016թ. ապրիլին Գլենդելի MGN Five Star Cinema-ում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Ֆիլմը ստեղծվել է օսկարակիր պրոդյուսերի կողմից:
Ֆիլմի վերաբերյալ կինոռեժիսոր Նարե Մկրտչյանի հետ հարցազրույցը կարդացեք այստեղ: