Բացառիկ հնարավորություն ՀՀ-ի ՏՀՏ ոլորտի տաղանդավոր սթարթափերի համար. Startup Istanbul

Ի՞նչ

Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող 10 սթարթափ բացառիկ հնարավորություն կունենա մասնակցելու 2016 թհոկտեմբերի 6-10-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունենալիք «Start-up Istanbul» հեղինակավոր ֆորումին:

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին II» ծրագրի շրջանակներում  Հանրային լրագրության ակումբը եւ ՏԵՊԱՎ հիմնադրամը կընտրեն Հայաստանի ՏՀՏ ոլորտի 10 սթարթափերի մեկական ներկայացուցիչ, որոնց հնարավորություն կտրվի ի թիվս այլ երկրների շուրջ 500 սթարթափերի, 500 ներդրողների, 4000 մասնակիցների և 50 բանախոսների՝ մասնակցել «Start-up Istanbul» հեղինակավոր միջոցառման բոլոր փուլերին, այդ թվում՝

 

  • Երկօրյա մենթորության դասընթացին
  • Startup Challenge–ի մասնակցության հարցազրույցին,
  • Ընտրվելու դեպքում՝ Startup Challenge-ին
  • Միջոցառման շրջանակներում ընթացող Սթարթափերի ցուցահանդեսին՝առանձին տաղավարում ներկայացնելով սեփական ընկերությունը և Հայաստանի ՏՀՏ Էկոհամակարգը:
  • «Start-up Istanbul» ամենամյա համաժոողվին:
Տարածաշրջանային այս միջոցառումը վենչուրային եւ հրեշտակ ներդրողների, փորձառու մասնագետների ու մենթորների հետ հաղորդակցվելու եւ սեփական սթարթափը ներկայացնելու եզակի հնարավորություն է ընձեռում հայաստանյան նորաստեղծ ՏՀՏ ընկերություններին:
 
Ի՞նչ է «Start-up Istanbul»-ը

Տարածաշրջանում առաջատարը համարվող այս ֆորումը Մերձավոր Արևելքի, Արևմտյան Ասիայի, Արևելյան Եվրոպայի և Միացյալ Նահանգների «հրեշտակ»  ներդրողների, ձեռնարկատերերի, վենչուրային կապիտալիստների և առաջատար սթարթափերի մասնակցությամբ տեղի ունեցող բացառիկ հավաք  է, որտեղ տարածաշրջանի տարբեր երկրների սթարթափեր հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց նորարարական բիզնես գաղափարները, դրանց իրականացման վերաբերյալ տարբեր միջազգային փորձագետներից ստանալ խորհուրդներ և ներդրողների հետ հաստատել գործարար կապեր:  
 
Ինչու՞ մասնակցել «Start-up Istanbul»-ին
  • Մասնակցություն հոկտեմբերի 6-7-ը կայանալիք երկօրյա մենթորության դասընթացին՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի լավագույն մենթորների ներգրավվածությամբ
  • Մասնակցություն Սթարթափերի ցուցահանդեսին՝ առանձին տաղավարում ներկայացնելով սեփական ընկերությունը և Հայաստանի ՏՀՏ էկոհամակարգը
  • Հնարավորություն մասնակցելու «Startup Challenge» մրցույթին
  • Ներդրողներին սթարթափ գաղափարները ներկայացնելու (pitching) հնարավորություն՝ մենթորների կողմից ընտրվելու դեպքում
  • Ներդրողների կողմից լավագույն 15-ի ցանկում ընդգրկվելու դեպքում՝ սթարթափ գաղափարները ներկայացնելու (pitching) հնարավորություն Startup Istanbul համաժողովի ընթացքում:
  • Բացառիկ հնարավորություն՝ կապեր հաստատելու Մերձավոր Արևելքի, Արևմտյան Ասիայի, Արևելյան Եվրոպայի և Միացյալ Նահանգների «հրեշտակ»  ներդրողների, ձեռնարկատերերի, վենչուրային կապիտալիստների հետ:
  • Նախքան Ստամբուլ մեկնելը Հանրային լրագրության ակումբն ընտրված սթարթափերի ներկայացուցիչների համար կկազմակերպի առանձին դասընթաց, որի շրջանակներում ոլորտի հեղինակավոր փորձագետների օգնությամբ մասնակիցները կնախապատրաստվեն միջոցառմանը և ձեռք կբերեն իրենց գաղափարները ներկայացնելու, նոր կապեր ստեղծելու և այլ հմտություններ:
 
Ովքե՞ր կարող են դիմել

Հայկական բոլոր սթարթափերը, որոնք
  • Ընդգծված հաջողության են հասել առնվազն մեկ կամ մի քանի նորարար գաղափարներ իրագործելու մեջ
  • Ունեն գործող պրոդուկտ / նախատիպ
  • Գործունեություն են ծավալում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում
  • Սթարթափը ներկայացնող մասնակիցը գերազանց գիտի անգլերեն

 
Ֆինանսական ծախսերը 

Ընտրված մասնակիցների ճանապարհածախսը, կեցությունը և սնունդը կհոգա Հանրային լրագրության ակումբը:
Ընտրված մասնակիցները պարտավոր են նախապատրաստել Սթարթափերի ցուցահանդեսում իրենց տաղավարի համար  համապատասխան  գովազդային ու իրազեկման նյութեր եւ հոգալ դրանց  ծախսերը: 
 
Ինչպե՞ս դիմել

«Start-up Istanbul» տարածաշրջանային ֆորումին պետք է դիմել՝ ուղարկելով 
դիմում հայտը մինչև 2016 թ. օգոստոսի 21-ը ներառյալ: Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանի հետ (էլ. հասցե`sedamuradyan@pjc.am, հեռ.՝ +374 99 75 58 98):

 
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի մասին

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին II» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության գործիքի» շրջանակներում: 

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև հավասարակշռված տեղեկատվություն ապահովելու միջոցով։

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

 
Հանրային լրագրության ակումբի մասին

Հանրային Լրագրության Ակումբի առաքելությունն է խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը և բազմակարծությունը Հայաստանում`զարգացնելով մասնակցային և հանրային թղթակցությունն ու ստեղծելով քաղաքացիական թղթակիցներին, պրոֆեսիոնալ լրագրողներին, ԶԼՄներին ու սոցիալական մեդիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետներին կապող համագործակցության գրավիչ կամուրջներ:

Իր կարճ գործունեության ընթացքում ՀԼԱ-ին հաջողվել է ձևավորել ոլորտի առաջատարի համբավ` հաջողությամբ իրականացնելով մի քանի նորարար ու համարձակ նախագծեր, այդ թվում՝ mynews.am հանրային թղթակցության հարթակը եւ ՀԼԱ կողմից Հայաստանում նախաձեռնած Հեքըթոն{ՅԱՆ} նորար գաղափարների մրցույթը:

ՀԼԱ մեկ այլ հաջողված նախագիծ է Մեդիա կենտրոնը, որի նպատակն է Հայաստանում գրագետ բանավեճային մշակույթի զարգացումը և քաղաքացիական, հասարակական, պետական և միջազգային հատվածների գործակցային հաղորդակցության ձևավորումն ու տարածումը: 


Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ)


Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ: ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է  մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:
 

 

 «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին»
ծրագիրը Ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
 

www.armenia-turkey.net

Print Friendly and PDF