12-րդ ԴիջիԹեքում Հանրային լրագրության ակումբի մեդիա տաղավարում ակտիվ է լինելու

Ուղիղ հեռարձակմամբ հարցազրույցներ, մտավոր վարժանք-մրցույթներ եւ բովանդակալից նվերներ, հետաքրքիր զրույցներ … այս ամենի մասը կազմելու համար հարկավոր է այցելել Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոն, երրորդ հարկում գտնվող Հանրային լրագրության ակումբի տաղավար:

«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո իրականացվող 12-րդ ամենամյա ԴիջիԹեքի ընթացքում Հանրային լրագրության ակումբի տաղավարը հնարավորություն կընձեռի  սթարթափերին, միջոցառման հյուրերին, կազմակերպիչներին,  այցելուներին առցանց ուղիղ հեռարձակմամբ պատմելու իրենց նորարար նախագծերի, տպավորություների, իրենց ընկերությունների նորույթների ու տաղավարներում սպասվող անակնկալների մասին:

Միացե’ք Հանրային լրագրության ակումբի տաղավարին սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը, օգտվե’ք ձեր սթարթափ գաղափարները ավելի լայն լսարանին ներկայացնելու հնարավորությունից, տեղեկացե’ք մեր ընթացիկ նախագծերի մասին, այդ թվում` «Մեդիա կենտրոն», «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին II», «Mynews.am», «Հեքըթոն[ՅԱՆ] նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ»:

Հանրային լրագրության ակումբի տաղավարում կծանոթանաք նաև հինգ   առանձնահատուկ սթարթափերի`''ArmNomads'' ''Fortune Cup'' ''HY PICTURES'' ''LiTech'', “DressZone”:

Այս ընկերությունների թիմերը, ևս 5 սթարթափերի հետ հոկտեմբերի 6-ից 10-ը հնարավորություն են ունալու առաջին անգամ Հայաստանը, հայաստանյան ՏՏ էկոհամակարգը և իրենց առանձնահատուկ սթարթափերը ներկայացնելու տարածաշրջանային տեխնոլոգիական մեծ ՏՏ ֆորումին` Startupistanbul-ին:

Հեղինակավոր համաժողովին Հայաստանից մասնակցությունը հնարավոր է դարձել Հանրային լրագրության ակումբի (Հայաստան) և ՏԵՊԱՎ հիմնադրամի (Թուրքիա) նախաձեռնությամբ ու համակարգմամբ, «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Հայաստանյան պատվիրակության անդամների ներկայացվող սթարթափ նախագծերի թվում են` խաղերի ծրագրավորում, «խելացի» տան կառավարման համակարգեր, օգտատերերի տվյալների անվտանգություն, հերթագրման ավտոմատացված համակարգեր և այլն:

Դիջիթեքում՝ Հանրային լրագրության ակումբի մեդիա կենտրոնի անցուդարձին դուք կարող եք հետեւել առցանց ՝ ՀԼԱ Youtube-յան էջով:

Մեր տաղավարում ձեզ սպասվում են նաև հետաքրքրաշարժ մրցույթներ և խորհրդանշական մրցանակներ:

Հայաստանում ՏՏ ոլորտի ամենասպասված ու ամենախոշոր ցուցահանդեսը՝ ԴիջիԹեք-2016-ը, կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Ամեն տարի մի քանի տասնյակ հազար այցելու է ժամանում տեխնոլոգիական այս էքսպոյին՝ ծանոթանալու ՏՏ նորագույն ձեռքբերումներին։ Արդեն 12-րդ անգամ անցկացվող ԴիջիԹեք ցուցահանդեսում այս տարի իրենց լուծումներն ու առաջարկները կներկայացնեն տեղական և միջազգային շուկայի շուրջ 170 ընկերություն: Ակնկալվում է շուրջ 60 000 այցելուների մասնակցություն:

 

Print Friendly and PDF