Բացառիկ հնարավորություն սթարթափների համար. միացեք ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Թուրքիայից ժամանած ներդրողների հետ հանդիպմանը
Հրավիրում ենք ՏՀՏ ոլորտի սթարթափներին մասնակցելու Սիլիկոնյան հովտից, Գերմանիայից և Թուրքիայից ժամանած հեղինակավոր ներդրումային ընկերություններ ներկայացնող ներդրողների, ինչպես նաև ՏՀՏ ոլորտում ներդրումներով հետաքրքրված հայաստանյան գործարարների հետ բաց հանդիպման:
Հանդիպումը կկայանա ս.թ. մայիսի 2-ին 17:30-18:30-ըՌեդիսսոն Բլու հյուրանոցում (Ազատության պող. 2/2) :

Մուտքն ազատ է:

Հանդիպման ընթացքում Դուք կկարողանաք ներդրողներին ուղղել Ձեզ հետաքրքրող հարցերը, ստանալ ներդրումներ ստանալու և հաջող գործունեություն իրականացնելու արժեքավոր խորհուրդներ, հաստատել կապեր, ինչպես նաև ներկայացնել Ձեր սթարթափը:

Արտասահմանից ժամանած ներդրողներն իրենց հերթին հնարավորություն կստանան ծանոթանալ հայաստանյան ՏՀՏ սթարթափ միջավայրին, բացահայտել մեր երկրում առկա սթարթափ ներուժը:

Միջոցառմանը ներկա կլինեն Սիլիկոնյան հովտում տեղակայված «Էնջել լաբս»-ի տնօրեն Թուգչե Էրգյուլը, գերմանական «NFQ Capital»-ի  հիմնադիր գործընկեր Հարալդ Բրաունսթայնը, Բեռլինում տեղակայաված «Delivery hero» կազմակերպությունից Ալանա Թունգը, Ֆրանկֆուրտում գործող «HR Ventures»-ի ներդրումների գծով ղեկավար Էրթան Ջանը, Թուրքիայից և Հայաստանից ՏՀՏ ոլորտի գործարարներ:

Հրավիրյալ ներդրողները Հայաստան են ժամանում «Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում» նախաձեռնությանը մասնակցելու նպատակով:

Մանրամասների համար կապ հաստատեք ՀԼԱ ծրագրերի համակարգող Գոհար Աքելյանի հետ. հեռ՝ +37460 505 898, էլ. հասցե՝ goharakelyan@pjc.am: 

Նախաձեռնությունն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի կողմից՝ որպես «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի բաղադրիչ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում:

 

Print Friendly and PDF