«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի դիտում-քննարկում

Հունիսի 3-ին Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի դիտում-քննարկում։

«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը նոմինացվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային փառատոնում՝ մրցույթային «Կինո առանց սահմանի» անվանակարգում։

Ֆիլմի քննարկման բանախոսներն էին՝

Մաքսիմ Սարգսյան, Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցույցի մասնակից,

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող,

Արևիկ Սահակյան, Լրագրող,«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ,

Ռուբեն Բաբայան, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր։

Փառատոնի ծրագրին մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով։

Քննարկման տեսանյութը դիտեք այս հղումով:

 

Print Friendly and PDF