Հայաստանի եւ Թուրքիայի սոցիալական ձեռնարկատերերը եւ նորարարները կհանդիպեն Ստամբուլում

Եվրոպական միության կողմից ֆինանսավորված «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում իրականացված ձեռնարկատերերի փոխանակման հաջողված ծրագրից հետո, Հայաստանում Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) եւ Թուրքիայի գործընկեր Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը  (ՏԵՊԱՎ), ինչպես նաեւ «Միկադո Քընսալթինգ» - ը նախաձեռնում են նոր ծրագիր, որը կհամախմբի Հայաստանից և Թուրքիայից տաղանդավոր սոցիալական ձեռնարկատերերի կայուն համագործակցության համար ամուր գործնական կապեր ստեղծելու նպատակով:

Նախաձեռնությունը իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ եւ կմեկնարկի Ստամբուլում՝ Միկադո Կայուն Զարգացման Քընսալթինգի աջակցությամբ: Վերջինս սոցիալական ձեռնարկություն է, որը խրախուսում է կայուն զարգացումը եւ առավելագույն սոցիալական ազդեցությունն է ունենում նորարարական մոդելների եւ լուծումների մշակման միջոցով:

Նոյեմբերի 25-ից 29-ը նախատեսված 7 սոցիալական ձեռնարկատերերից եւ 1 լրատվամիջոցի ներկայացուցչից բաղկացած հայաստանյան պատվիրակության 5-օրյա այցը

  • ԿԲԱՑԱՀԱՅՏԻ, թե ինչպես են Հայաստանի եւ Թուրքիայի սոցիալական ձեռնարկությունները նպաստում հասարակության մեջ նորարարությունների զարգացմանը եւ կայուն աճին, 
  • ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ կտա մասնակիցներին կիսվել փորձով, մեթոդաբանությամբ և երկու երկրների սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգերի առջև ծառացած մարտահրավերներով, 
  • ԿԽԹԱՆԻ ձեռնարկատերերին՝ թողնելու շոշափելի սոցիալական ադզեցություն կարողությունների զարգացման և սկսնակ սոցիալական ձեռնարկատերերին աջակցելու միջոցով:

Հայաստանյան պատվիրակության կազմը հետևյալն է՝

  1. Լիլիթ Ասատրյան – Նուռի Նռնենի ՍՊԸ
  2. Նազարեթ Սեֆերյան – ՍՁ խորհրդատու
  3. Նատալի Հարությունյան – Ալտերա ՍՊԸ
  4. Անուշ Ասլանյան – Լոռի Արտ
  5. Սիրանուշ Վարդանյան – ԱՐԿ ՍՊԸ
  6. Թալին Քեվոնյան – Մելինեի պարտեզ
  7. Արտուշ Խաչատրյան –Սարերի բարիք

«Մենք հուսով ենք, որ մեր տարածաշրջանում ձեռնարկատերերի և գործարարների շրջանում կխթանենք հանրօգուտ գործունեություն ծավալելու ցանակությունը եւ հնարավորություն կընձեռվի համախոհ մարդկանց ձևավորել կապեր և գործընկերություն սոցիալական արժեքների ստեղծման եւ սոցիալական փոփոխությունների առաջբերման միջոցով»,- ասաց Սեդա Մուրադյանը՝ ծրագրի հայաստանյան ղեկավարը, Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի նախագահ:

Նոյեմբերի 27-ին Թուրքիայի Իմփակտ հաբում նախատեսված գործարար կապերի խթանմանն ուղղված հանդիպումը կհամախմբի հայ եւ թուրք գործարարների, ակադեմիկոսների, ոլորտի ներկայացուցիչների եւ գործարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում: Միջոցառումը հնարավորություն կընձեռի լսել սոցիալական ձեռներեցության Հայաստանյան էկոհամակարգի մասին, փոխանակվել գաղափարներով, լավագույն փորձով, ինչպես նաեւ հաստատելու երկարաժամկետ գործնական կապեր:

Ծրագրի թիմի մասին

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, ստեղծվել է 2011 թ.-ի մարտին: Հանրային լրագրության ակումբի ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, նորարար նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում երկխոսության, խաղաղության ու փոխըմբռնման նպաստմանը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական հասարակության զարգացմանը: ՀԼԱ առաքելության հիմնարար դրույթներից են նաև մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակության ձևավորումը, խոսքի ազատության և բազմակարծութան խթանումը, ինչպես նաև նորարար և համարձակ նախագծերի միջոցով սոցիալական բարեփոխումների իրականացումը:

 Հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ, Երևան, Հայաստան, 0002

Հեռ.՝ +37412 755898, +37499 755 898
Էլ. հասցե՝ info@pjc.am   
Կայք՝ www.pjc.am 

«Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը» (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ: ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:

Հասցե՝ Սոգյուտուսո Քադեսի No: 43 ԹՕԲԲ-ԷՏՈՒ Երլեշկեսի 2. Քիսիմ 06560 Սոգյուտուսո, Անկարա

Հեռ.՝ +90 (312) 292 55 25

Էլ. հասցե՝ tepav@tepav.org.tr

Կայք՝  www.tepav.org.tr

Միկադո Քընսալթինգը սոցիալական ձեռնարկություն է, հիմնադրվել է 2007 թ.-ի սեպտեմբերին: Այն նպատակաուղղված է ծառայելու կայուն զարգացմանը եւ նորարարական մոդելների եւ լուծումների մշակման միջոցով սոցիալական ազդեցություն գործելու: Միկադոն ձգտում է քաղաքացիական հասարակության, ակադեմիական, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների հետ լայն համագործակցության՝  բազմակողմանի զարգացման նպատակով: Սոցիալական նորարարությունը, սոցիալական ազդեցությունը եւ կայունությունը Միկադոյի հիմնական սյուներն են: Բոլոր ծրագրերի համար մշակվում են մոնիթորինգի եւ գնահատման մեխանիզմներ, եւ չափվում է սոցիալական ազդեցությունը: Տարբեր ընկերությունների, գիտական հաստատությունների եւ ՀԿ-ների հետ համագործակցությամբ մշակված Միկադոյի բազմաթիվ ծրագրեր արժանացել են զանազան մրցանակների:

Հասցե՝ Վալիկոնագի պողոտա Մոդուլ No:11 K:7 34371, Նիշանթաշի,Ստամբուլ

Հեռ.՝ 0212 2345151

Էլ. հասցե՝ info@mikadoconsulting.com
Կայք՝ http://www.mikadoconsulting.com/en/

Print Friendly and PDF