Պահանջում ենք Օսման Քավալայի անհապաղ ազատ արձակումը

Մենք՝ որպես քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, ովքեր 2012 թվականից ի վեր հնարավորություն ենք ունեցել աշխատել Օսման Քավալի հետ Թուրքիայի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ հարաբերությունների խթանման նպատակով, հետեւում ենք նրա կալանավորման գործընթացին խորը մտահոգությամբ եւ ափսոսանքով:

Օսման Քավալան ձգտում է հաղթահարել տարանջատումը, նախապաշարմունքները եւ հակադրությունը արվեստի եւ մշակույթի, ինչպես նաև փոխադարձ կապի ու երկխոսության միջոցով: Նա դնում է իր սիրտը եւ հոգին երկու հարեւան երկրների ժողովուրդներին մոտեցնելու, բարեկամություն և համագործակցություն կառուցելու համար, ջանքեր է գործադրում ապահովելու լավ ապագա այն հասարակության համար, որի մի մասն է կազմում: Մենք պահանջում ենք Օսման Քավալայի անհապաղ ազատ արձակումը: 

Դեկտեմբերի 22, 2017

Հայաստանից՝

Սիվիլիտաս հիմնադրամ
Եվրասիա համագործակցության հիմնադրամ
Հանրային լրագրության ակումբ

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն

Թուրքիայից՝

Քաղաքացիական ասամբլեա

Հրանտ Դինք հիմնադրամ

 

Print Friendly and PDF