1,74 մլն եվրո աջակցություն քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված հինգ ծրագրի իրականացման համար

Հարգելի գործընկերներ,

Հունվարի 19-ին Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար,  դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին և քաղաքացիական հասարակության հինգ կազմակերպությունների ներկայացուցիչներ կստորագրեն հինգ նոր դրամաշնորհային պայմանագրեր: 

Միջոցառմանը խոսքով հանդես կգա ԵՄ դեսպանը՝ հայտարարելով ԵՄ աջակցությամբ հինգ նոր ծրագրերի մասին՝ ուղղված քաղաքացիական հասարակության զարգացմանը Հայաստանում: Ծրագրերը նշանավորում են Եվրոպական միության պարտավորվածությունը քաղաքացիական հասարակության՝ որպես կառավարման առանցքային դերակատարի զարգացման գործում՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիների ակտիվ մասնակցության և քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտներում:

Միջոցառումը տեղի կունենա «Անի Պլազա Հոթել»-ի Անի սրահում (հասցե՝ ք. Երևան, Սայաթ-Նովա 19) ժամը 14:00-ին: Ստորագրման արարողությանը կհաջորդի հարց ու պատասխան ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Կից ներկայացված է միջոցառման օրակարգը:  Գրանցման համար խնդրում ենք ներկայանալ 13:40-ին:
 
Մանրամասների համար առդիր ներկայացված են լուսաբանման հրավերը և օրակարգը:
 
ԵՄ դրամաշնորհային նոր ստորագրված հինգ պայմանագիր. 1,74 մլն եվրո աջակցություն քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված հինգ ծրագրի իրականացման համար

Print Friendly and PDF