Օգտակար գործիք Մեդիա կենտրոնի կայքում

Ցանկանո՞ւմ եք բարձրացնել Ձեր գալիք միջոցառումների վերաբերյալ իրազեկվածությունը:

Ուրախ ենք տեղեկացնել, որ Մեդիա կենտրոնը www.media-center.am կայքում գործարկել է նոր հնարավորություն, որը թույլ կտա Ձեզ հրապարակել Ձեր կողմից կազմակերպվող միջոցառման վերաբերյալ տեղեկատվությունը կայքի գլխավոր էջում՝ հասանելի դարձնելով ավելի լայն լսարանի համար:

Հայտարարությունն, ի թիվս Մեդիա կենտրոնի ընթացիկ միջոցառումների, տեղ կգտնի կայքի միջոցառումների օրացույցում, ինչպես նաև տեսանելի կլինի «այլ միջոցառումներ» բաժնում:

Միջոցառման մասին տեղեկությունը կայքում հրապարակելը շատ հեշտ է, պարզապես պետք է լրացնել պահանջվող դաշտերը՝ ակումբի/կազմակերպության անուն, հեռախոս, վայր, էլ. հասցե, միջոցառման ձևաչափ, ամսաթիվ և միջոցառման մանրամասներ, այնուհետև սեղմել՝ «Ուղարկել»:

Կայքի խմբագրի հաստատումից հետո այն հասանելի կլինի կայքի ընթերցողներին:

Քայլերի հերթականությունը ներկայացված է նկարներում:

Քայլ 1.

 

Քայլ 2.

Print Friendly and PDF