Աշխատանքի հայտարարություն. Ծրագրի Ֆինանսական պատասխանատու

Պաշտոն՝ Ծրագրի Ֆինանսական պատասխանատու

Աշխատաժամանակ՝ ոչ լրիվ դրույք

Աշխատանքի սկիզբը՝ մարտի 1, 2018 թ․

Տևողությունը՝ 22 ամիս

Վայրը՝ Երևան, Հայաստան

Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ․փետրվարի 15

Ամփոփ նկարագիր

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հայտարարում է ֆինանսների պատասխանատուի թափուր աշխատատեղի մրցույթ՝ նպաստելու Հայաստանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող փակ հաստատւթյուններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ծրագրի իրականացմանը։

Աշխատանքի նկարագիր

Ֆինանսական պատասխանատուն պատասխանատու է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի ընդհանուր հաշվապահական և ֆինասական կառավարման համար։ Պատասխանատու է լինելու նաև ներպետական և միջազգային (մասնավերապես՝ ԵՄ) չափանիշներին համապատասխան ներքին ֆինանսական վերահսկման մեխանիզմների պատշաճ և համաչափ կիրարկման համար։

Ֆինանսների պատասխանատուն նպաստելու է նաև ծրագրի ֆինասնական կառավարման ռազմավարության, աուդիտի, ինչպես նաև ֆինանսական քաղաքականության և ընթացակարգերի իրականացմանը։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Մշակել ֆինանսական քաղաքականություն՝ գործառնական արյունավետությունը պահելու համար,
  • Ժամանակին պատրաստել և կատարել վճարումները համաձայն ֆինանսական ընթացակարգերի,
  • Մշակել կազմակերպության ֆինանսական ամսական/եռամսյակային հաշվետվությունները,
  • Վերահսկել ծրագրային ծախսերը և ապահովել դրանց համապատախանությունը ծրագրի ֆինանսական ընթացակարգերին,
  • Օժանդակել ներքին և արտաքին աուդիտի նախապատրաստմանը/իրականացմանը,
  • Սերտորեն համագործակցել ծրագրի աշխատանքային թիմի հետ ծրագրի բյուջեի կառավարման հարցում,
  • Կազմակերպության ղեկավարության տրամադրել խորհրդատվություն և օժանդակություն ֆինանսական կառավարման հարցերով,
  • Մուտքագրել և կառավարել կազմակերպության, ինչպես նաև ֆինանսական տվյալներն ու հաշվետվությունները
  • Աջակցել կազմակերպության ընդհանուր և ծրագրային աուդիտի անցկացման աշխատանքներին;

Անձնական հատկանիշներ

  • Վերլուծական հմտությունններ,
  • Ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտություն,
  • Թիմային աշխատանքի կարողություն,
  • Հաղորդակցման հմտություն։

Պահանջվող որակավորումներ՝

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության կամ նմանատիպ այլ ոլորտում;
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես ֆինանսների պատասխանատու և/կամ հաշվապահ
  • Դրամաշնորհների և ֆոնդերի հաշվապահության իմացություն
  • Դոնորների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ

Դիմելու ընթացակարգ 

Նշված որակավորումներին համապատասխանող հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV և ուղեկցող նամակ (անգլերեն) info@pjc.am հասցեին:  Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուների հետ կապ կհաստատենք:

 

Print Friendly and PDF